Օզեմպիկի ընդունումը ստամոքսի կրճատման վիրահատութիւնից առաջ առողջութեան վրայ չի անդրադարձել
Բարիատրիկ վիրահատութիւնը տնտեսապէս աւելի արդիւնաւէտ է, քան քաշի կորստի համար նախատեսւած նոր դեղամիջոցները: Միեւնոյն ժամանակ, նախքան բարիատրիան վերոնշեալ պատրաստուկների ընդունման հնարաւոր բարդութիւններ չեն յայտնաբերւել: Դա ցոյց է տւել Ամերիկայի վիրաբոյժների կոլէջի (ACS) կոնգրեսում ներկայացւած հետազօտութիւնը։
GLP-1 հորմոնի գործողութեան նմանակող դեղերը արդիւնաւէտօրէն նւազեցնում են արեան մէջ շաքարի մակարդակը, ճնշում են ախորժակը եւ օգնում են նիհարել: Դեղերի այս խմբին են պատկանում «Ozempic»-ը, «Wegovy»-ն եւ այլ նոր դեղամիջոցներ:
Նոր հետազօտութեան ընթացքում գիտնականները բացայայտել են, որ քաշի կորստի նոր դեղամիջոցները երկարաժամկէտ հեռանկարում աւելի քիչ օգտակար են, քան ստամոքսի ծաւալը նւազեցնելու նպատակով իրականացւող բարիատրիկ վիրահատութիւնը: Սակայն ապագայում դեղերի արժէքը կարող է նւազել, իսկ արդիւնքները կարող են փոխւել: Բացի դրանից, հետազօտութիւնն անցկացւել է Միացեալ Նահանգներում, եւ այլ երկրներում վիրահատութեան եւ դեղորայքի արժէքն էլ կարող է տարբեր լինել: Հետեւաբար, արդիւնքները չեն կարող տարածւել այլ երկրների վրայ։
Հանդիպմանը ներկայացւած երկրորդ հետազօտութիւնը դիտարկել է վիրահատութիւնից մէկ տարի առաջ Ozempic կամ դրա համարժէքներն ընդունած մարդկանց տւեալները: Դա առողջական բարդութիւնների կամ աւելի վատ բարիատրիկ արդիւնքներին չէր առնչւում:
News.am