Յայտնաբերւել են սարկոպենիայի դէմ դեղերի հնարաւոր թիրախները
Գիտնականները յայտնաբերել են գէներ, որոնք կարող են կարեւոր դեր խաղալ մկանային ծերացման գործընթացում։ Յոյս կայ, որ Journal of Cachexia, Sarcopenia and Muscle ամսագրում հրապարակւած հետազոօութիւնը կարող է ընկնել ծերացումը կանխող դեղերի հիմքում։
Ծերացումը հանգեցնում է սարկոպենիայի՝ մկանային զանգւածի, ուժի եւ դիմացկունութեան կորստի։ Այդ վիճակը բարձրացնում է շատ հիւանդութիւնների եւ կեանքի համար վտանգաւոր կոտրւածքների ռիսկի։ Ֆիզիկական ակտիւութիւնը ներկայում կանխարգելման միակ բնական միջոցն է մնում։
Նոր հետազօտութիւնում գիտնականներն արհեստական բանականութեան օգնութեամբ համեմատել են երիտասարդների (21-43 տարեկան) եւ տարեցների (63-79 տարեկան) գէների ակտիւութիւնը։ Նրանք գտել են 200 գէներ, որոնք ուժեղ ազդեցութիւն են ունենում մկանային ծերացման վրայ։ Ամենամեծ ազդեցութիւնն ունեցել է USP54 գէնը, ինչը հաստատւել է տարեց մարդկանց մկանների բիոպսիայի օգնութեամբ։
Չնայած պահանջւում են հետագայ ուսումնասիրութիւններ, գիտնականները հաւաստիացնում են, որ բացայայտւած գէները կարող են դառնալ պոտենցիալ դեղերի թիրախ։
«Մենք ԱԲ-ն օգտագործել ենք գէների, մոլեկուլիար ուղիների եւ պրոցեսների նոյնականացման համար, որոնք կապւած են մկանային ծերացման հետ, եւ որոնք մինչ այժմ անյայտ են մնացել։ Տւեալներն ուսումնասիրւել են 20 տարբեր միջոցներով, եւ ամէն անգամ գէները նոյնն են եղել»,- նշել են հեղինակները։
News.am