Հինգ ոչ ակնյայտ մթերք, որոնք չպէտք է ուտել ամէն օր
Խաչածաղկաւոր բանջարեղէնի յաճախակի օգտագործումը, օրինակ՝ ծաղկակաղամբը, կարող է յանգեցնել առողջական խնդիրների։
Մասնագէտները նշել են, որ շատ ծաղկակաղամբը կարող է առաջացնել հիպոթիրեոզ՝ վահանաձեւ գեղձի հորմոնների անբաւարարութիւն,- գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բացի այդ, մի չափից աւելի մի օգտագործէք թունա: Այն հարուստ է սնդիկով, որը նպաստում է սրտի հիւանդութիւնների զարգացմանը։ Իդէալական է օգտագործել ոչ աւելի, քան շաբաթը մէկ անգամ:
Ցանկալի չէ ձեր սննդակարգում յաճախակի ներառել հացահատիկային ապրանքներ՝ դրանցում շաքարի բարձր պարունակութեան պատճառով: Երբ մշակւում է, հացահատիկը կորցնում է իր սննդանիւթերի մեծ մասը, ուստի այն յարմար չէ ամենօրեայ նախաճաշի համար:
Պահածոյացւած մթերքները ունեն բարձր թթւայնութիւն եւ հակւած են բիսֆենոլ-A-ի՝ սինթետիկ էստրոգենի ներթափանցմանը սննդի մէջ: Գիտնականներն ապացուցել են նրա դերը բազմաթիւ հիւանդութիւնների առաջացման գործում՝ վերարտադրողական համակարգի հետ կապւած խնդիրներից մինչեւ սրտի հիւանդութիւններ, շաքարախտ եւ գիրութիւն:
Մրգային սմուզիները յաճախ գովազդւում են որպէս իդէալական առողջարար ըմպելիք, բայց չպէտք է չափն անցնել դրանցով: Պատճառը մեծ քանակութեամբ շաքարն է: