Առաջին անգամ յայտնաբերւել է կապ օդի երկարատեւ աղտոտման եւ դեմենցիայի առաջացման հաւանականութեան միջեւ
Դանիայում իրականացւած նոր հետազօտութեան արդիւնքները վկայում են, որ օդի աղտոտւածութեան երկարատեւ ազդեցութիւնը յանգեցնում է դեմենցիայի առաջացման հաւանականութեան, գրել է Կոպենհագենի համալսարանը։ «Մենք կապ ենք գտել նաեւ աղմուկի հետ, բայց, ըստ երեւոյթին, դա առաջին հերթին բացատրւում է օդի աղտոտւածութեամբ։ Մեր հետազօտութիւնը համապատասխանում է այս թեմայի վերաբերեալ միջազգային գիտելիքներին»,- նշել է շրջակայ միջավայրի հիգիենայի ամբիոնի պրոֆեսոր Զորանա Եովանովիչ Անդերսենը։ Այս կարեւոր յայտնագործութիւնը վկայում է, որ օդի աղտոտւածութիւնը, սիրտ-անօթային եւ շնչառական համակարգերի վրայ ազդեցութիւնից զատ, լուրջ ներգործութիւն է ունենում նաեւ մեր ուղեղի վրայ՝ առաջ բերելով գլխուղեղի բորբոքում, արագացնելով կոգնիտիւ ունակութիւնների նւազում եւ դեմենցիայի առաջացման հաւանականութեան արագացում։
«Սա առաջին հետազօտութիւնն է Դանիայում, որը ցոյց է տալիս կապն օդի աղտոտւածութեան եւ դեմենցիայի միջեւ։ Թէեւ Դանիայում օդի աղտոտւածութեան մակարդակներն իջնում են եւ համեմատաբար ցածր մակարդակում են Եւրոպայի միւս երկրների եւ աշխարհի համեմատ, այս հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ նախկինի պէս գոյութիւն ունեն զգալի հետեւանքներ առողջութեան համար, որոնք պահանջում են լրացուցիչ միջոցներ եւ օդի աղտոտւածութեան նւազման քաղաքականութեան իրականացում։
Քանի որ մենք երկար ենք ապրելու եւ աւելի մեծ թւով մարդիկ են ունենալու դեմենցիա, այս յայտնագործութիւնը կարեւոր է, որովհետեւ այն հնարաւորութիւն է տալիս կանխել դեմենցիայի նոր դէպքերը եւ ապահովել աւելի առողջ ծերացում՝ մաքրելով օդը, որը մենք շնչում ենք»,- ընդգծել է հետազօտութեան հեղինակը։
Հետազօտութեանը մասնակցել է բուժքոյրերի խումբ 27 տարի՝ 1993-2020 թթ.։
«Սա միջազգային մասշտաբի ինքնատիպ հետազօտութիւն է։ Երկրորդ՝ օդի աղտոտումը գնահատւել է իւրաքանչիւր մասնակցի համար 41 տարւայ ընթացքում (1979-2020 թթ.), ինչը նոյնպէս անհաւանական է։ Երրորդ՝ մենք մանրամասն տեղեկութիւններ ունէինք մասնակիցների կենսակերպի եւ սոցիալ-տնտեսական վիճակի մասին, եւ մեր բոլոր արդիւնքները հաշւի են առել դրանք»,- նշել է շրջակայ միջավայրի հիգիենայի բաժնի գիտաշխատող Ստեֆան Թաֆյեն։ «Բուժքոյրերը, որոնք աւելի մեծ ֆիզիկական ակտիւութիւն են ունեցել, աւելի քիչ են ենթակայ եղել դեմենցիայի վտանգին օդի աղտոտւածութեան պատճառով, նրանց համեմատ, ովքեր աւելի քիչ ֆիզիկական ակտիւութիւն են ցուցաբերել։ Սա նշում է այն մասին, որ ֆիզիկական ակտիւութիւնը կարող է մեղմել օդի աղտոտւածութեան անբարենպաստ ազդեցութիւնը կոգնիտիւ ունակութիւնների նւազման վրայ»։
NEWS.am Medicine