Այլ

Գիտնականները մրգային կենսազանգւածից՝ երեխաների եւ տարեցների՝ պարոդոնտոզի արդիւնաւէտ եւ անվտանգ բուժման միջոց են մշակել

Պարոդոնտոզը ատամնախոռոչի պաթոգեն բակտերիալ վարակի հետեւանքով առաջացող բորբոքային հիւանդութիւն է, որն ազդում է բերանի խոռոչի եւ ներքին օրգանների առողջութեան վրայ։

Բերանի խոռոչի լաւ խնամքն անհրաժեշտ է կանխարգելման համար, սակայն բերանի խոռոչի հիգիենայի՝ ոչ դեղատոմսային միջոցների մեծ մասը ախտահանիչներ են, որոնք կարող են ուժեղ գրգռւածութիւն առաջացնել՝ դրանք պարոդոնտոզով հիւանդանալու ենթակայ փոքր երեխաների եւ տարեցների համար դարձնելով ոչ պիտանի:

Հակաբակտերիալ միջոց գտնելու համար, որը հեշտ օգտագործւող եւ արդիւնաւէտ է ցանկացած տարիքում պարոդոնտոզը կանխելու համար, Օսակայի մայրաքաղաքային համալսարանին առընթեր Մարդկային կեանքի եւ էկոլոգիայի բարձրագոյն դպրոցի պրոֆեսոր Սիգեկի Կամիտանիի ղեկավարած հետազօտական ​​թիմը ստուգել է 7 տարբեր միացութիւնների հակաբակտերիալ ազդեցութիւնը:

Սեւ  սալորաչիրի լաուրաթթուն (Proc 12) եւ նրա համանմանները փորձարկւել են պաթոգեն պարոդոնտալ բակտերիաների՝ Porphyromonas gingivalis-ի դէմ: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Foods հանդէսում:

Գիտնականները պարզել են, որ թէեւ որոշ միացութիւններ արգելակում են բակտերիաների աճը, Pru-C12-ը, որը կարող է ստացւել ցիտրուսային բոյսերի կենսազանգւածից եւ կոկոսի ընկոյզից ստացւած բաղադրիչներից, օժտւած է ամենամեծ հակամանրէային ազդեցութեամբ:

«Pru-C12-ը անհամ է եւ հիպոալերգեն»,- ասում է պրոֆեսոր Կամիտանին: «Եթէ ապագայում ապացուցւի մարդկանց համար դրա անվտանգութիւնը, այն կարող է էժան հակամանրէային միջոց դառնալ»,-ընդգծել է պրոֆեսորը:

News.am

Related Articles

Back to top button