Այլ

Frontiers. Ֆերմենտացւած մթերքները կարող են նւազեցնել բազմաթիւ հիւանդութիւնների ռիսկը

Ֆերմենտացւած մթերքները ոչ միայն օգտակար են մարդու առողջութեան, այլեւ շրջակայ միջավայրի համար, ինչպէս նաեւ կարող են մեղմել մոլորակի սովի խնդիրը։ Այս մասին յայտնում են Frontiers in Nutrition ամսագրում հրապարակւած ակնարկային յօդւածի հեղինակները։

Հրապարակման հեղինակները նշել են, որ ֆերմենտացւած մթերքները կարող են օգնել պահպանել մարդու միկրոբիոմի՝ օրգանիզմի միկրոբների համայնքի առողջութիւնը։ Որոշ ապացոյցներ ցոյց են տալիս, որ դրանք կարող են նւազեցնել սնկային եւ բակտերիալ վարակների վտանգը կանանց վերարտադրողական համակարգում: Ֆերմենտացւած մթերքներից Bifidobacterium եւ Lactobacillus բակտերիաները կապւած են աղիների լաւ առողջութեան հետ, ինչն  ուղղակիօրէն ազդում է ուղեղի առողջութեան վրայ:

Հաւանական է, որ ֆերմենտացւած մթերքները կարող են բարելաւել ինսուլինի նկատմամբ զգայունութիւնը՝ դրանով իսկ նւազեցնելով շաքարախտի վտանգը: Հնարաւոր է նաեւ, որ դրանք կարող են նւազեցնել սրտանոթային հիւանդութիւնների վտանգը՝ խոլեստերինի վրայ իրենց ազդեցութեան շնորհիւ: Ֆերմենտացման գործընթացը կարող է մեծացնել կալցիումի եւ երկաթի կլանումը, ինչը կարեւոր է համապատասխանաբար օստեոպորոզով կամ սակաւարիւնութեամբ տառապող մարդկանց համար:

Իրենց երկար պահպանման եւ սննդային արժէքի շնորհիւ ֆերմենտացւած մթերքները կարող են մեղմել աղքատ երկրների մարդկանց սննդային անբաւարարութեան խնդիրը: Հեղինակները բացատրում են, որ ուրբանիզացիան եւ ուտելու սովորութիւնների փոփոխութիւնը վտանգի տակ են դնում դրանք:

Գիտնականները նախատեսում են գնահատել ֆերմենտացւած մթերքների օգուտների իւրաքանչիւր ասպեկտ՝ որպէս եւրոպական PIMENTO նախագծի մի մաս: Այն ապահովում է, որ ֆերմենտացւած մթերքների օգուտները հիմնւած են հիմնաւոր գիտական ​​ապացոյցներով:

News.am

Related Articles

Back to top button