Այլ

Ստեղծագործումն ու հումորը, նմանատիպ մեխանիզմների շնորհիւ, նպաստում են մեծահասակների բարեկեցութեանը

Բրեշիայի համալսարանի եւ Սուրբ սրտի կաթոլիկ համալսարանի գիտնականները վերջերս հետազօտութիւն են անցկացրել, որում ուսումնասիրել են ստեղծագործման եւ հումորի ներդրումը տարեցների բարեկեցութեան մէջ: Արդիւնքները, որոնք հրապարակւել են Neuroscience Letters ամսագրում, ցոյց են տալիս, որ այս երկու տարբեր մարդկային ապրումներն ընդհանուր հոգեբանական եւ նեարդակենսաբանական գործընթացներ ունեն, որոնք նպաստում են տարեցների բարեկեցութեանը:

Ստեղծագործման եւ հումորի նեարդային հիմունքներին նւիրւած նախորդ ուսումնասիրութիւնների ժամանակ մարդկանց առաջարկւել էր այս գործընթացների հետ կապւած առաջադրանքներ կատարել՝ միաժամանակ վերահսկելով նրանց ուղեղի ակտիւութիւնը: Սա ներառել է, օրինակ, ստեղծագործական մտածողութեան գնահատման համար նախատեսւած առաջադրանքների կատարում եւ հարցաթերթիկների լրացում, որոնցում մասնակիցներին առաջարկւել է ներկայացնել իրենց զւարճալի անձնական փորձառութիւնը կամ կատակներ: Գիտնականների կարծիքով, սեփական տեսակէտը յարմարեցնելու եւ աշխարհը կամ իրադարձութիւններն այլ տեսանկիւնից տեսնելու կարողութիւնը կարող է կապւած լինել ինչպէս ստեղծագործական գործընթացների, այնպէս էլ հումորի հետ:

Մտածողութեան այս ճկունութիւնը կարող է օգնել տարեցներին յաղթահարել դժւարութիւնները եւ կենսաբանական փոփոխութիւնները՝ թոյլ տալով նրանց հարմարեցնել իրենց վարքագիծը՝ կախւած այն սահմանափակումներից, որոնց կարող են բախւել՝ ծերացման խնդիրներն ու հնարաւորութիւնները գիտակցելիս:

«Մենք ցոյց ենք տւել, որ տարաբնոյթ մտածողութիւնը, այն է՝ մտածողութեան ձեւը, որը թոյլ է տալիս մարդկանց ուսումնասիրել նոր հնարաւորութիւններ, այլ ոչ թէ մեխանիկօրէն պատճենել սովորական արձագանգները, դեռ առկայ է տարեց մարդկանց մօտ եւ կարող է օգտագործւել առօրեայ կենսական, ինչպէս նաեւ ծերացման հետ կապւած գոյաբանական խնդիրների լուծման համար»,- նշել են հետազօտողները։

Related Articles

Back to top button