Ուղեղը եւ աղիները տալիս են մարդկանց կենսունակութեան հանելուկի բանալին
Կալիֆորնիական համալսարանի հետազօտողները ցոյց են տւել, որ կենսունակութեան բարձր մակարդակ ունեցող մարդիկ մասամբ պէտք է երախտապարտ լինեն աղեստամոքսային տրակտում ապրող մանրէներին։
Նոր հետազօտութիւնում ուսումնասիրւել է մարդկանց ուղեղի եւ աղիների միկրոբիոմը, որոնք արդիւնաւէտ յաղթահարում են ստրեսի տարբեր տեսակները, ներառեալ սոցիալական մեկուսացումը եւ խտրականութիւնը։
Ստրեսի կանխման միջոցների որոնումը կարող է օգնել կանխել սրտային հիւանդութիւնները, ինսուլտը, ճարպակալումը եւ դիաբետը, բացատրել են հետազօտողները։
«Եթէ մենք կարողանանք պարզել, թէ ինչ տեսք ունեն առողջ, կայուն ուղեղը եւ միկրոբիոմը, ապա կը կարողանանք մշակել նպատակաուղղւած ազդեցութեան միջոցներ այդ հատւածների վրայ՝ ստրեսը նւազեցնելու համար»,- նշել է հետազօտութեան ավագ հեղինակ Արպանա Գուպտան, որը Լոս Անջելէսի Կալիֆորնիական համալսարանի Գուդման-Լուսկինի միկրոբիոմի կենտրոնի համատնօրէնն է։
Հետազօտութեան իրականացման համար Գուպտայի թիմը հարցում է կատարել 116 մարդու շրջանում՝ պարզելու համար նրանց կենսունակութիւնը, եւ նրանց բաժանել է երկու խմբի. մէկն ունեցել է բարձր կենսունակութիւն, միւսը՝ ցածր։
Մասնակիցները յանձնել են կղանքի նմուշներ եւ անցել ուղեղի ՄՌՏ-սքանաւորում։
Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ բարձր կենսունակութիւն եւ մտածողութեան հմտութիւններ ունեցող մարդկանց ուղեղի ակտիւութիւնը յուզական կարգաւորման հետ կապւած հատւածներում աւելի լաւ է եղել, քան ցածր կենսունակութեամբ խմբի մարդկանց մօտ։
News.am Medicine