Այլ

Մասնագէտը նշել է՝ սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ բոտուլիզմի պատճառ

Բոտուլիզմի ամենայաճախ հանդիպող տեսակը սննդայինն է, իսկ վարակման ամենատարւած աղբիւրը՝ պահածոները, սակայն կարելի է վարակւել նաեւ ապխտած, աղով մշակւած կամ չորացրած ձուկ օգտագործելիս: Այս մասին «Лента.ру»-ի հետ զրոյցում ասել է բժիշկ-վարակաբան, մանկաբոյժ Եւգէնի Շապովալովը:

Բոտուլիզմի պատճառը Clostridium botulinum բակտերիան է, որն արտադրում է բոտուլոտոքսին: Այս գործընթացը հնարաւոր է միայն թթւածնի ցածր մակարդակի պայմաններում, օրինակ՝ հերմետիկ փակւած տարայում: Սա է պատճառը, որ վարակումը յաճախ տեղի է ունենում պահածոներ օգտագործելիս:

«Ընդգծեմ, որ բոտուլիզմով կարելի է վարակւել նաեւ չորացրած, աղով մշակւած կամ ապխտած ձկից, եթէ պատրաստման գործընթացում արտադրանքը չի ենթարկւել ճիշտ մշակման»,- նշել է բժիշկը՝ յաւելելով, որ այս դէպքում վարակումից պաշտպանւելու համար անհրաժեշտ է հրաժարւել մթերքն անհատ վաճառողներից գնելուց եւ ճիշտ պահելը այն՝ սառնարանում, 3 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում:

Տան պայմաններում պահածոներ պատրաստելիս կարեւոր է ճիշտ մանրէազերծել տարաները: Բացի այդ, անհրաժեշտ է խուսափել խանութում վաճառւող պահածոներից, եթէ դրանք ճիշտ չեն փաթեթաւորւած, իսկ ուռած կամ վնասւած տարաներով արտադրանքն առհասարակ չի կարելի օգտագործել:

News.am Medicine

Related Articles

Back to top button