Ցուկերբերգը յայտարարել է Facebook-ի եւ Instagram-ի մեծ փոփոխութիւնների մասին. դրանք վերաբերում են գրաքննութեանը
«ԱԼԻՔ» – Meta Platforms-ի գործադիր տնօրէնը տեսաուղերձ է հրապարակել՝ ներողութիւն խնդրելով Facebook-ում գրաքննութեան համար եւ յայտարարել, որ մտադիր է ընդլայնել խօսքի ազատութիւնը ընկերութեան հարթակներում՝ Թրամփի վարչակազմի աջակցութեամբ։
Հիմնական փոփոխութիւններ․
Փաստաթղթերի ստուգման վերացում եւ անցում «Հանրային նշումներ» համակարգին
Փաստեր ստուգողները քաղաքական կողմնակալութիւն են ցուցաբերել յատկապէս ԱՄՆ-ում։ Հետեւաբար, հարթակները կը ներդնեն օգտատէրերի նշումների համակարգ՝ բովանդակութիւնը վերանայելու համար։
Բովանդակութեան կանոնների պարզեցում
Կը վերացւեն այնպիսի թեմաների քննարկման սահմանափակումները, ինչպիսիք են ներգաղթը եւ սեռը: Կարծիքները ճնշելու փոխարէն կարեւոր է օգտատէրերին հնարաւորութիւն տալ կիսւել իրենց փորձով եւ տեսակէտներով։
Չափաւորութեան ալգորիթմների փոփոխութիւն
Բովանդակութեան զտիչներն այլեւս աւտոմատ կերպով չեն արգելափակի գրառումները փոքր խախտումների համար: Ուշադրութեան կենտրոնում են լինելու լուրջ խախտումները եւ անօրինական բովանդակութիւնը։
Քաղաքական բովանդակութեան վերադարձ
Նախկինում օգտատէրերի բողոքների պատճառով քաղաքական գրառումներն աւելի քիչ են ներառւել առաջարկութիւնների մէջ: Այնուամենայնիւ, այժմ շատերը ցանկանում են աւելի շատ տեսնել նման բովանդակութեամբ տեքստեր, եւ դրանք կրկին գովազդւելու են:
Համագործակցութիւն ԱՄՆ կառավարութեան հետ՝ այլ երկրների գրաքննութիւնից պաշտպանւելու համար
ԱՄՆ-ն ունի խօսքի ազատութեան ամուր սահմանադրական երաշխիքներ, մինչդեռ Եւրոպան, Լատինական Ամերիկան եւ Չինաստանը ուժեղացրել են գրաքննութեան օրէնքները: Հարթակը գիտակցում է, որ բարդ համակարգերը երբեք կատարեալ չեն լինի: Այնուամենայնիւ, այժմ գլխաւոր առաջնահերթութիւնը գրաքննութիւնը նւազեցնելն է եւ սոցցանցի առաքելութեանը վերադառնալը, այն է՝ մարդկանց՝ ձայնի եւ ազատ արտայայտւելու հնարավորութիւն տալը։