Այլ

Գիտնականները յայտնաբերել են մանրէներ, որոնք կարող են պաշտպանել աղիները

Տոկիոյի Կէյո համալսարանի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Հարւարդի հետազօտողները յայտնաբերել են 18 մանրէներից բաղկացած խումբ, որոնք կարող են աղիների հիւանդութիւնների բուժման աւելի արդիւնաւէտ լուծում առաջարկել, գրել է News Medical-ը։

Հիմնական շտամները առանձնացւել են առողջ մարդկանց կղանքից եւ, պարզւել է, դրանք ճնշում են վնասակար գրամբացասական մանրէների աճը, ինչպիսին են Enterobacteriaceae-ները, որոնք յաճախ կայուն են հակաբիոտիկների հանդէպ։ Դրա առաջացրած վարակները լայնօրէն տարածւած են հիւանդանոցներում եւ լուրջ խնդիր են բուժման համար ռեզիստենտութեան եւ արդիւնաւէտ հակաբիոտիկնեի բացակայութեան պատճառով։ Կղանքի միկրոբիոմի պատւաստումը (ԿՄՊ) ուսումնասիրւել է որպէս աղիների առողջ մանրէների վերականգնման միջոց այն պացիենտների մօտ, որոնք տառապում են այդ կայուն վարակներով։ Սակայն նման միջամտութիւնների արդիւնքները հետեւողական չէին, հիմնականում միկրոօրգանիզմների կազմի տարբերութիւնների պատճառով։

Նոր հետազօտութիւնը, որը հրապարակւել է Nature ամսագրում, ուղղւած է առողջ միկրոբիոմից սպեցիֆիկ շտամների յայտնաբերմանը, որոնք ոչ միայն մրցակցում են Enterobacteriaceae-ի հետ, այլեւ նւազեցնում են աղիների ընդհանուր բորբոքումը։  Մկների վրայ կատարւած փորձերում յայտնաբերւել է, որ մանրէների այդ շտամները ճնշում են վնասակար օրգանիզմների աճը՝ մրցակցելով դրանց հետ ածխաջրերի փոխարէն՝ դրանով իսկ խանգարելով դրանց «բնակեցմանը» աղիներում։ Մարի-Մադլէն Պուստը (Բրոդի ինստիտուտի հետազօտող եւ հետազօտութեան համահեղինակ) ընդգծել է, որ այդ միկրոբների գործառնական մեխանիզմերը հասկանալը մեծ առաջընթաց է մարդու միկրոբիոմի ուսումնասիրման գործում։ «Մենք սկսում ենք հասկանալ թէ ինչպէս պարզենք դրա նպաստաւոր  առանձնայատկութիւնները աղիների առողջութեան համար»,- ասել է նա եւ աւելացրել, որ այս հետազօտութիւնը կարեւոր քայլ է մեր ընդհանուր առոջղութեան բարելաւման ուղղութեամբ։

Հետազօտական խումբը Ռամնիկ Քսաւիերի գլխաւորութեամբ (Բրոդի ինստիտուտ եւ Կէյոյի համալսարան) յայտնաբերել է, որ Klebsiella-ով վարակւած մկների մօտ, որոնց բուժել են 18 օգտակար շտամներով, նկատւել են գեների փոփոխութիւններ՝ կապւած ածխաջրային փոխանակութեան հետ։ Թիմը նաեւ յայտնաբերել է, որ վնասակար մանրէները, ինչպիսին է Enterobacteriaceae-ն, իրենց կենսագործունէութեան համար հենւում են աղիների կարեւոր ածխաջրի՝ գլիւկոնատի վրայ, իսկ 18 շտամները կարողացել են սահմանափակել դրանց հասանելիութիւնն այդ սննդարար նիւթին։

Այս բացայայտումը հաստատւել է խոցային կոլիտ ունեցող պացիենտների նմուշների ուսումնասիրմամբ։ Այդ արդիւնքները յատկապէս բազմախոստում են, քանի որ մանրէների շտամները ճնշում են վնասակար մանրէներին՝ բացասական ազդեցութիւն չգործելով օգտակար այլ միկրոբների վրայ։

Հետազօտութիւնը վերաբերում է միկրոբային տրանսպլանտացիայի ապագային, որը լինելու է աւելի նպատակասլաց եւ արդիւնաւէտ, իսկ նրա հեղինակները նախատեսում են շարունակել անյայտ միկրոբային մետաբոլիտների ուսումնասիրութիւնը, որոնք նպաստում են ինչպէս աղիների առողջութեանը, այնպես էլ աղիների հիւանդութեան բուժմանը։ Այս աշխատանքը նոր հնարաւորութիւններ է բացում հակաբիոտիկառեզիստենտ վարակների աւելի վերահսկելի եւ արդիւնաւէտ բուժման համար՝ յոյս ներշնչելով բժշկական օգնութեան իմաստով բուժման համար սահմանափակ հնարաւորութիւններ ունեցող պացիենտներին։

 News.am

Related Articles

Back to top button