Այլ

Մանուկ հասակում ուշադրութեան խախտումները մատնանշում են ապագայ հոգեկան խանգարումների մասին

Լոս Անջելէսի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները յայտնաբերել են, որ մարդու մօտ հոգեկան խանգարումների առաջացման հաւանականութիւնը ապագայում կարող է կապւած լինել մանուկ հասակում ուշադրութեան խնդիրների եւ գենետիկ հակման հետ։ Հետազօտութիւնը հրապարակւել է Nature Mental Health (NMH) գիտական ամսագրում։

Մասնագէտներն օգտագործել են մօտ 10 հազար երեխաների տւեալները, որոնք հաւաքւել են վեց տարւայ ընթացքում։ Թիմն ուսումնասիրել է, թէ ինչպէս են մարդու մօտ փսիխոզի առաջացման շանսերը տատանւում ուշադրութեան կենտրոնացումից եւ գենետիկ տարբերակներից կախւած։

Մասնակիցների կոգնիտիւ, ուղեղային եւ գենոմային ինֆորմացիայի վերլուծութիւնը ցոյց է տւել, որ նէյրոհոգեբուժական եւ կոգնիտիւ խանգարումների բաւական մեծ ընդգրկման բարձր գենետիկ ռիսկը կապւած է փսիխոտիկ ապրումների եւ ուշադրութեան կենտրոնացման աւելի արտայայտւած խնդիրների աւելի մեծ ծանրութեան հետ։

Բացի այդ, ուշադրութիւնը կենտրոնացնելու ունակութեան փոփոխականութիւնը որոշ դէպքերում մատնանշել է նէյրոհոգեբուժական խանգարումների գենետիկ ռիսկի եւ փսիխոտիկ ախտանշանների դրսեւորման միջեւ կապի մասին։ Ուշադրութեան հետ կապւած խնդիրները բացատրել են նման զգացողութիւնների 4-16 տոկոսը։

Գիտնականները նշել են, որ փսիխոզի առաջացման արդէն յայտնի գործօնների կողքին դեռ չուսումնասիրւած մեխանիզմներ կան։

News.am

Related Articles

Back to top button