«ԱԼԻՔ» – Ազգային անվտանգութեան նախարարութեան աշխատակիցներին յաջողւել է յայտնաբերել եւ չեզոքացնել Սիոնիստական ռեժիմի հետ կապւած մի խմբաւորման, որը փորձել է ներթափանցել երկրի սահմաններից ներս:
Այս անջատողական ահաբեկչական խմբաւորումը ծրագրել էր Իրաքի Քուրդիստանի շրջանից մուտք գործել Արեւմտեան Ատրպատական նահանգ՝ նպատակ ունենալով հրահրել փողոցային անկարգութիւններ, կազմակերպել ահաբեկչութիւն եւ տեղում ապակայունացնել անվտանգային մթնոլորտն ու ձեւաւոել այդ նպատակներին ծառայող կորիզներ:
Այս ահաբեկչական խմբաւորումը, սակայն յայտնաբերւել եւ չէզոքացւել է երկրի սահմաններից ներս ներթափանցելու փորձի պահին:
Գործողութեան արդիւնքնում այս խմբաւորման գլխաւոր կադրերից մէկը սպանւել է, իսկ երկուսը ձերբակալւել են: Նրանցից առգրաււել է որոշակի քանակութեամբ զէնք-զինամթերք: