«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ երեկոյեան առանձին հեռախօսազրոյցներ է ունեցել Կատարի եւ Եգիպտոսի իր գործընկերների հետ:
Կատարի վարչապետ եւ ԱԳ նախարար Շէյխ Մուհամմեդ բին Աբդալռահման ալ Թանիի հետ հեռախօսազրոյցում, կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները եւ Կտարի ու Լիբանանի դէմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան անյապաղ դադարեցնելուն ուղղւած ջանքերը:
Արաղչին եւ Աբդալռահման ալ Թանին կարեւորել են պատերազմը Գազայում եւ Լիբանանում անյապաղ դադարեցնելու, կայուն հրադադարի ռեժիմ հաստատելու եւ Գազայի ու Լիբանանի տարհանւածներին ու փախստականներին անյապաղ եւ անխափան մարդասիրական օգնութիւններ առաքելու անհրաժեշտութիւնը:
Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելատիի հետ հեռախօսազրոյցի ընթացքում, կողմերն իրենց գոհունակութիւնն են յայտնել երկու երկրների միջեւ վերջին ամիսներին տեղի ունեցած բանակցութիւնների դրական ընթացքի կապակցութեամբ՝ ընդգծեոլվ այդ բանակցութիւնների շարունակութեան անհրաժեշտութիւնը՝ համահունչ Թեհրանի եւ Կահիրէի շահերին։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Արաղչին եւ Աբդելատին իրավիճակը վտանգաւոր են որակել: Նրանք ընդգծել են միջազգային հանրութեան կողմից Լիբանանում եւ Գազայում հրադադարի հաստատման համար անյապաղ եւ արդիւնաւէտ ջանքերի անհրաժեշտութիւնը, եւ այդ համատեքստում յատուկ կարեւորել են իսլամական երկրների դերը: