Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Իրանի նախագահին
«ԱԼԻՔ» – Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը վշտակցութեան ուղերձ է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին, օրերս Քերմանում իրականացւած ահաբեկչական պայթիւնի կապակցութեամբ:
Վեհափառ Հայրապետի ուղերձում նշւած է. «Իրանի Իսլամական Հանրապետութեան մեծարգոյ նախագահ՝ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսի՝
Խոր վշտով տեղեկացանք այն պայթիւնների մասին, որոնք պատահել են Քերման քաղաքում, որի հետեւանքով զոհւել ու վիրաւորւել են հարիւրաւորներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի եւ միաբանութեան կողմից այս աղէտի կապակցութեամբ վշտակցութիւն ենք յայտնում Իրանի բարեկամ ժողովրդին եւ զոհւածների հարազատներին»:
Ցաւակցագրի մէջ նշւած է. «Ի սրտէ աղօթում ենք, որ Բարձրեալն Աստւած խաղաղութեան ու անդորրութեան մէջ պահի Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, եւ այս մեծ աղէտի զոհւածների հարազատներին պարգեւի համբերութիւն, իսկ վիրաւորներին շուտափոյթ ապաքինում»: