Իրան
ՀՅԴ Բիւրոյի ցաւակցագիրը
ՀՅԴ Բիւրօն այսու իր խորին ցաւակցութիւնն է յայտնում՝ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթօլլահ Խամենէիին, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռէյիսիին եւ Իրանի պայքարունակ ժողովուրդին՝ Քերման քաղաքում ահաբեկչութեան հետեւանքով զոհւած 84 իրանցիների մահւան կապակցութեամբ։
Հայ ժողովուրդը լինելով ահաբեկչութեան զոհ՝ խորապէս գիտակցում է ահաբեկչութիւն երեւոյթի քստմնելի էութիւնը։
Խստօրէն դատապարտում ենք ցանկացած տեսակի բռնութիւն եւ ահաբեկչութիւն՝ լինեն դրանք անհատական, թէ պետական մակարդակի վրայ։
Հայ եւ իրանցի ժողովուրդների բարեկամութիւնը հազարամեակների անցեալ ունի եւ վստահեցնում ենք՝ ձեր վիշտը՝ նաեւ մեր վիշտն է։
Վիրաւորներին ցանկանում ենք շուտափոյթ ապաքինում, իսկ նահատակների ընտանիքներին՝ համբերութիւն։
ՀՅԴ Բիւրօ
05 յունւարի, 2024 թ.