Հրանտ Բագրատեան. «Երբ ես վարչապետ էի, Արեւմուտքն անընդհատ ասում էր՝ էդ Իրանի ճանապարհը փակէք, ասում էի՝ «այ քեզ բան», կաբինետից դուրս էինք հանում»
Մարտի 11-ին, «Միասին» շարժման հրաւիրած ասուլիսի ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը յայտարարեց, որ Հարաւային Կովկասում Արեւմուտքը պայքարում է Ռուսաստանի դէմ, նրան միայն դա է հետաքրքրում:
Ի դէպ, Ռուսաստանը չի ասում՝ Արեւմուտքին դէմ գնացէք, ընդամէնն ասում է՝ չափի մէջ մնացէք, մեզ հետ կնքւած պայմանագրերը յարգէք»,- շեշտեց Բագրատեանը՝ յիշեցնելով, որ Հայաստանի հարեւան Իրանը եւ ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանն Արեւմուտքի թշնամիներն են, իսկ Հայաստանն այդ երկու երկրների հետ ամենաշատ տնտեսական կապերն ունենք:
«Երբ ես վարչապետ էի, Արեւմուտքն անընդհատ ասում էր՝ էդ Իրանի ճանապարհը փակէք, ասում էի՝ «այ քեզ բան», Իրանի ճանապարհը փակենք….բա կարողանո՞ւմ էք մի հատ Թուրքիայի ճանապարհը բացէք, որ սէնց խօսում էք: Իրանի ճանապարհը փակելու պահանջի դէպքում պարզապէս կաբինետից դուրս էինք հանում, վերջ, նման խօսակցութիւն չի կարող լինել»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:
168.am