«Տափի բերդ» ամրոցում պեղումների ժամանակ յայտնաբերւել են կարասներ, կճուճներ, միագոյն ջնարակով պատւած ձիթաճրագի յատակամաս
Հոկտեմբերի 15-ից, կցակառոյցների ամրակայման եւ վերականգնման ծրագրի շրջանակում, մեկնարկել են ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գիւղից 6 կմ. հս-աե, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հիւսիսարևմտեան եզրին, բարձունքի վրայ գտնւող Տափի բերդի պեղումները։
Պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կենտրոնի արշաւախումբը (արշաւախմբի ղեկավար Մերի Սաֆարեան) իրականացնում է ներքուստ ամրոցի հարաւային եւ արեւելեան պարսպապատերին կցակառուցւած հատւածների մաքրման աշխատանքներ եւ մասնակի պեղումներ։
Կցակառոյցի սենեակներից մէկի անկիւնում պահպանւել են կրասւաղ յատակի եւ պատի ծեփոնի մնացորդներ։
Facebook.am յայտնում են, որ յայտնաբերւել են ելուստ գօտիներով յարդարւած կարասների, տարբեր տարա-պահեստարանների, կճուճների ու թասերի բեկորներ, կարմիր փայլեցումով, նրբիրան անօթների կտորներ։ Առանձնանում է կապտափիրուզաւուն միագոյն ջնարակով պատւած ձիթաճրագի յատակամասը։
Պեղումները շարունակւում են։
Panorama.am