Այլ

Շոգին մարդու արձագանգը կարգաւորում է միայն մէկ գործօն՝ տարիքը

Մարդիկ, որպէս կանոն, կորցնում են ինքնատիրապետումը, երբ ջերմաստիճանը փողոցում բարձրանում է։ Այդ կապը լաւ յայտնի է, բայց Վաշինգտոնի նահանգի համալսարանի իրականացրած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ շոգին յուզական արձագանգը խիստ անհատական է, եւ միայն մէկ գործօն է ազդում դրա վրայ՝ տարիքը։

Գիտնականները յայտնաբերել են, որ փաստացի ջեմաստիճանը, որի դէպքում մարդկանց մեծ մասը վատ է զգում ամռան շոգին, կախւած է կոնկրետ մարդուց։

Երբ հետազօտութեան մասնակիցները իսկապէս անյարմարաւէտութիւն են զգացել, դա յաճախ բացաասաբար է ազդել նրանց տրամադրութեան վրայ։ Բացառութիւն են կազմել տարեց մարդիկ, որոնք միջինը աւելի արագ են ուժեղ շոգին իրենց աւելի անյարմարաւէտ զգացել, բայց դա այնքան էլ ուժեղ չի ազդել նրանց տրամադրութեան վրայ, ինչպէս երիտասարդների դէպքում։

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են BMC Psychology ամսագրում։

«Տարեց մարդկանց մօտ, որպէս կանոն, ջերմակարգաւորումն աւելի վատ է, եւ դա նրանց աւելի խոցելի է դարձնում, դրանում ոչ մի զարմանալի բան չկայ, բայց իսկապէս հետաքրքիր է, որ տարեց մարդիկ միջինը ցուցաբերել են բացասական յոյզերի ցածր մակարդակ»,- պատմել է գիտական աշխատանքի հեղինակ Քիմ Մէյդենբաուերը։

Նրա խօսքով՝ այլ հետազօտութիւնները ցոյց են տւել, որ յուզական կայունութիւնն ունի տարիքի հետ բարձրանալու միտում։

Այս հետազօտութեան նպատակն այն է, որպէսզի աւելի լաւ հասկանայ, թէ ինչու են բարձր ջերմաստիճանները փողոցում կապւած բռնի յանցագործութիւնների եւ հոգեբուժական հիւանդանոցներ տեղափոխւելու աճի հետ։

Մէյդենբաուերը եւ նրա գործընկերները փորձել են հետազօտել կապը օդի ջերմաստիճանի, ֆիզիկական անյարմարաւէտութեան եւ «բացասական էֆեկտների» հետ, ինչպիսին են գրգռւողականութիւնը, տագնապը կամ մռայլութիւնը։ Հետազօտութեանը մասնակցել է մօտ 400 մարդ Չիկագոյից, որոնք յայտնել են իրենց յուզական վիճակի մասին 2022 թ. ամռանը։ Գիտնականներն օգտագործել են փաստացի ջերմաստիճանի տեղը պարզելու միջոցն այն ժամանակ եւ այն տեղում, որտեղ մասնակիցները գրանցել են իրենց ինքնահաշւէտւութիւնները։

Արդեօ՞ք ջերմաստիճանը կամ այն, թէ որքան շոգ է, ընկալւել է ըստ նրանց զգացողութիւնների՝ դա աւելի կարեւոր էր, բայց անգամ այդ դէպքում մարդուց է կախւած եղել, թէ արդեօք ջերմաստիճանն անյարմարաւէտութիւն է առաջացրել, որը յանգեցրել է վատ տրամադրութեան։

Երբ մասնակիցները անյարմարաւէտութիւն են զգացել, նրանց մեծ մասի մօտ, յատկապէս երիտասարդների, առաջացել է բացասական յուզական վիճակ՝ կապւած դրա հետ։

Related Articles

Back to top button