Այլ

Ծխախոտի ամբողջական արգելքն աւելի քան 1,1 միլիոն մարդու կեանք կը փրկի

Սանտիագօ Կոմպոստելայի համալսարանի եւ Քաղցկեղի հետազօտութեան միջազգային գործակալութեան (IARC) գիտնականները յայտարարել են, որ ծխախոտի արտադրանքի վաճառքի արգելքն ամբողջ աշխարհում աւելի քան մէկ միլիոն մարդու կեանք կը փրկի:

Նրանց հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են The Lancet Public Health գիտական հանդէսում։

Գիտնականների սցենարով ծխախոտի վաճառքն արգելւել է 2006 թւականի յունւարի 1-ից 2010 թւականի դեկտեմբերի 31-ը ծնւած մարդկանց համար։ Նրանք գնահատել են 185 երկրների մի խումբ մարդկանց շրջանում թոքերի քաղցկեղից մահացութեան վրայ առանց ծխախոտի սերնդի ազդեցութիւնը:

Համաշխարհային մասշտաբով առանց ծխախոտի սերնդի առկայութիւնը 2006 թւականի յունւարի 1-ից մինչեւ 2010 թւականի դեկտեմբերի 31-ը ծնւած մարդկանց շրջանում կարող է կանխել թոքերի քաղցկեղից աւելի քան 1,1 միլիոն մարդու մահը (40,2%):

Թոքերի քաղցկեղը երկրորդ ամենայաճախ ախտորոշւող ​​քաղցկեղն է եւ քաղցկեղից մահացութեան հիմնական պատճառն ամբողջ աշխարհում, որն ամէն տարի մօտաւորապէս 1,8 միլիոն մարդու կեանք է խլում: Այս հիւանդութեան զարգացման ամենակարեւոր ռիսկային գործօնը ծխախոտ ծխելն է:

News.am

Related Articles

Back to top button