Այլ

Սագախոտը յագեցնում է օրգանիզմը թէ՛ սպիտակուցներով, եւ թէ՛ բջջանիւթով

Սագախոտ (քինոա) կոչւող հացահատիկը B խմբի բազմաթիւ վիտամիններ է պարունակում: Բացի դրանից, այս հացահատիկը կարող է միաժամանակ հարստացնել սննդակարգը սպիտակուցներով եւ բջջանիւթով: Դրա մասին MedicalXpress-ին յայտնել է Ռոդ Այլենդի (ԱՄՆ) համալսարանի սննդաբան, բժիշկ Մայա Վադիւելուն։

Ըստ սննդաբանի՝ մարդիկ պէտք է ձգտեն մրգերի ու բանջարեղէնի բազմազանութեամբ, անխառն ձաւարեղենով, առողջարար իւղերով ու բուսական ծագմամբ սպիտակուցներով հարուստ սննդակարգի։ Միեւնոյն ժամանակ,  քաղցր ըմպելիքների եւ վերամշակւած սննդամթերքի մեծ մասից պէտք է խուսափել:

Վադիւելուն նշել է, որ սագախոտի օգտագործումն օգնում է աւելի հաւասարակշռւած սննդակարգից օգտւել։ Այս հացահատիկից պատրաստւած ճաշատեսակները պարունակում են ինչպէս բուսական սպիտակուց, որը օրգանիզմի հիմնական կառուցողական բաղադրիչն է, այնպէս էլ բջջանիւթ՝ աղիների առողջութեան համար կարեւոր դիետիկ մանրաթել։

Բացի դրանից, սագախոտը բոլոր ինը անփոխարինելի ամինաթթուների աղբիւր է, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունէութեան համար: Այս մթերքը պարունակում է նաեւ մի քանի B վիտամիններ, որոնք նիւթափոխանակութեան եւ նեարդային համակարգի աշխատանքի մէջ առանցքային դեր են խաղում:

News.am

Related Articles

Back to top button