Այլ

Շինարարական ի՞նչ աշխատանքներ են ընթանում Ամբերդի ամրոցում

ԱԺ նախկին պատգամաւոր Նայիրա Զոհրաբեանը Ամբերդում է։ Նա ֆէյսբուքեան ուղիղ Facebook.com ասում է, որ ահազնագեր է ստացել՝ Ամբերդում վերանորոգման շինարարական աշխատանքներ են ընթանում։

«Որքան հասկացայ՝ նպատակը հիմքերի ամրակայումն է։ Քարերի արանքից դարերի կուտակւած հողաշերտը մաքրում են։ Հիմնական նպատակն է հասնել հիմքերին,  որ հիմքերից ամրացնելով բարձանալ, այլապէս մի քանի տարի անց կը քանդւի»,-ասում  է Ն. Զոհրաբեանը։ 

Ամբերդ  ամրոցի կառուցման տեղը ընտրւել է հին եւ միջնադարեան Հայաստանում ընդունւած ամրոցաշինութեան սկզբունքների համաձայն:  Եռանկիւնաձեւ հրւանդանը, որի վրայ գտնւում է ամբողջ բերդաքաղաքը, երեք կողմից շրջապատւած է անդնդախոր ձորերով:

Ամբերդի հիմնադրման ստոյգ ժամանակաշրջանը յայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպեան, ոմանք էլ` ուրարատական եւ վաղմիջնադարեան ժամանակաշրջաններին: Պեղումների եւ պատմահնագիտական ուսումնասիրութիւնների հիման վրայ Ամբերդ ամրոցը թւագրւում է X-XIII դդ.:

Ըստ պատմական աղբիւրների Ամբերդի շինարարութիւնը սկսւել է VII-րդ դ. Կամսարական իշխանների կողմից:  X դ. պատկանել է Պահլաւունի իշխաններին եւ եղել Բագրատունեաց  թագաւորութեան  կարեւոր ռազմապաշտպանական-յենակէտերից մէկը, որն  իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցւածքներով  անառիկ ամրոցի համբաւ է ունեցել: Նրան էր վերապահւած Անի քաղաքի պաշտպանողական օղակի պատասխանատու դերերից մէկը:

Հետագայում Ամբերդն անցել է Զաքարեաններին, այնուհետեւ  Վաչուտեաններին, որոնց օրօք այն դարձել է այդ իշխանական տան վարչական կենտրոնը:

hushardzan.am-ից տեղեկանում ենք, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն ընդգրկում է հետեւեալ ճարտարապետական կառոյցները. միջնաբերդը  կամ իշխանական դղեակը եւ դղեակի մուտքը, պարիսպները, Արքաշէնի եւ Ամբերդաձորի դարպասները, Կաթողիկէ Վահրամաշէն եկեղեցին  (1026 թ.), մատուռը, ձիթհանը, խմելու ջրի ցանցն ու ջրամբարները, բաղնիքը (X-XI դդ.), գաղտնուղիները եւ այլ շինութիւններ ամրոցի ներսում:

Related Articles

Back to top button