Կիտրոնաջուր. օգուտն ու վնասը
Կիտրոնաջուրը վիտամինների եւ այլ սննդարար նիւթերի աղբիւր է: Այն արագացնում է մետաբոլիզմը եւ նպաստում նիհարելուն, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
Կիտրոնաջուրը բազմաթիւ այլ օգտակար յատկութիւններ ունի։
Ամրացնում է իմունիտետը։
Օգնում է յաղթահարել փորկապութիւնը։
Կարգաւորում է թթւահիմնային հաւասարակշռութիւնը։
Կանխում է քարերի առաջացումը երիկամներում։
Նպաստում է զարկերակային ճնշման կարգաւորմանը։
Կարգաւորում է նեարդային համակարգի աշխատանքը։
Ունի հակաուռուցքային յատկութիւններ։
Նւազեցնում է բորբոքային գործընթացների ազդեցութիւնը։
Աջակցում է մաշկի տոնուսին։
Նւազեցնում է մկանների ցաւը ֆիզիկական բեռնւածութիւնից յետոյ։
Ազատում է քնի հետ կապւած խնդիրներից։
Արագացնում է բջիջների վերարտադրութիւնը։
Բարձրացնում է անօթների առաձգականութիւնը։
Բթացնում է քաղցի զգացողութիւնը։
Առանց վնասի բարձրացնում է սրտի եւ անօթների տոնուսը։
Կիտրոնահիւթը կարող է նաեւ վնաս պատճառել առողջութեանը։ Չնայած այս ողջ օգուտին՝ այն կարող է դառնալ ատամի էմալի բարակման, նրա գոյնի փոփոխութեան եւ բերանի խոռոչի այլ խնդիրների առաջացման պատճառ։ Այս քայքայիչ ազդեցութիւնը կանխելու համար անհրաժեշտ է ֆրեշը խմել ձողիկով կամ այն խմելուց յետոյ լաւ ողողել բերանը մաքուր ջրով եւ լւանալ ատամները։ Չեն բացառւած նաեւ այլ խնդիրներ՝ գլխացաւ կամ յոգնածութիւն գլիւկոզայի մակարդակի նւազման պատճառով։