Մէկ բաժակ կակաոն կարող է պաշտպանել իւղալի սննդի բացասական ազդեցութիւնից ստրեսի ժամանակ
Նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ կակաոն կարող է պաշտպանել ձեզ իւղալի սննդի բացասական ազդեցութիւնից ստրեսի ժամանակ։
Փորձագէտները հաւաստիացնում են, որ մթերքները, որոնք մարդիկ ընտրում են ստրեսի վիճակում, կարող են ազդել այն բանի վրայ, թէ ինչպէս է այդ լարւածութիւնն ազդում սրտի առողջութեան վրայ։
Բայց այժմ ոչ մեծ հետազօտութիւնը ցոյց է տւել, որ կակաոյի օգտագործումը (շոկոլադի կարեւոր բաղադրիչ)՝ ֆլաւոնոլների բարձր պարունակութեամբ, իւղալի սննդի հետ համադրութեամբ, կարող է մասամբ մեղմել այդ սննդի ազդեցութիւնն օրգանիզմի վրայ։
Ֆլաւոնոլները միացութիւններ են, որոնք կան որոշ սննդամթերքներում եւ ըմպելիքներում, ինչպիսին են խնձորը եւ թէյը, եւ ընդունւած է համարել, որ դրանք ունեն մի շարք օգտակար յատկութիւններ, այդ թւում օգնում են կարգաւորել արեան ճնշումը եւ պաշտպանում են սիրտ-անօթային համակարգը։
Հետազօտութեան ընթացքում գիտնականները 23 առողջ մեծահասակների նախաճաշին տւել են երկու կրուասան 10 գրամ կարագով, 1,5 շերտ չեդեր պանիր եւ 250 միլիլիտր չզտւած կաթ, ինչպէս նաեւ կակաոյի ըմպելիք ֆլաւոնոլի բարձր պարունակութեամբ կամ կակաոյի ըմպելիք ֆլաւոնոլի ցածր պարունակութեամբ։
Ութ րոպեանոց հանգստից յետոյ խմբին խնդրել են կատարել մաթեմատիկական թեստ մտքում, որի կատարման արագութիւնը աւելացել է ութ րոպէի ընթացքում՝ նախազգուշացնելով մասնակիցներին ոչ ճիշտ պատասխանի մասին։
Հանգստի եւ թեստի ժամանակ գիտնականները չափել են արեան հոսքը թիակում, սրտի գործունէութիւնը եւ թթւածնի մակարդակն օրգանիզմում։ Նրանք յայտնաբերել են, որ ստրեսային առաջադրանքը առաջ է բերել սրտի զարկերի զգալի աւելացում եւ արեան ճնշում, այն ստրեսի նման, որին կարելի է բախւել ամենօրեայ կեանքում։
Գիտնականները նաեւ յայտնաբերել են, որ իւղալի սննդի օգտագործումը ցածր պարունակութեամբ ֆլաւոնոլով ըմպելիքի հետ ստրեսի ժամանակ իջեցնում է արիւնատար անօթների ֆունկցիան եւ շարունակւում մինչեւ 90 րոպէ ստրեսի աւարտից յետոյ։
Բայց ֆլաւոնոլների բարձր պարունակութեամբ կակաոյի ըմպելիքը կանխել է արիւնատար անօթների ֆունկցիայի վատթարացումը ստրեսից եւ ճարպերի օգտագործումից յետոյ, վկայում է հետազօտութիւնը, որի արդիւնքները հրապարակւել են Food And Function ամսագրում։