Գերմանացի բժիշկները ստեղծել են դոնորական սրտի տեղափոխման նոր փոխադրասարք
Դոնորի սառեցւած սիրտը անհրաժեշտ է տեղափոխել առաւելագոյնը չորս ժամում, գրել է Bild-ը։
Բեռլինի գիտնականները մշակել են սրտի կոնսերւացման մեթոդ՝ «հիպոթերմիկ թթւածնային մեքենայական պերֆուզիա»։
Սարքի մէջ օգտագործւում են սննդարար եւ կոնսերւացնող յատուկ լուծոյթ, սառեցման համակարգ, պոմպ հեղուկի շրջանառութեան համար եւ օքսիգեներատոր։ Դոնորական սիրտը միացւում է պոմպին, որը մշտապէս լւանում է օրգանը լուծոյթով եւ յագեցնում բջիջները թթւածնով։ Դա թոյլ է տալիս սիրտը առանց վնասւածքի բաւական երկար ժամանակի ընթացքում տեղափոխել, հաւաստիացնում է կարդիովիրաբոյժ, պրոֆեսոր Քրիստոֆ Կնոսալան։
Համակարգը յաջողութեամբ անցել է փորձարկումը եւ արդէն կիրառւում է Գերմանական սրտաբանական կենտրոնի Շարիտէ կլինիկայում։ Նոր սարքի օգնութեամբ պահպանւած սիրտ ստացող պացիենտներն աւելի քիչ խնդիրներ են ունեցել փոխպատւաստումից յետոյ, քան սովորաբար։ Բարդութիւնների յաւանականութիւնը նւազել է 44 տոկոսով։
NEWS.am Medicine