Այլ

Շոգի պատճառով մահերի թիւը հարիւր անգամ աւելի է եղել սպասւածից

Division of Graduate Medical Sciences at Boston University-ի (ԱՄՆ) գիտնականները հետազօտութիւն են կատարել, որի արդիւնքները ցոյց են տւել, որ անօթեւան մարդիկ դառնում են ծայրայեղ շոգի առաջին զոհերը։

Հետազօտութիւնը հրապարակւել է AJE պորտալում եւ ընդգրկել է մահացութեան մասին տւեալները անօթեւանների շրջանում Կալիֆորնիայի եւ Նեւադայի շոգ նահանգներում, ներառեալ այնպիսի խոշոր մեգապոլիսները, ինչպիսին են Լոս Անջելէսը եւ Լաս Վեգասը։

Այդ քաղաքներն ընտրւել են ոչ պատահականօրէն. դրանցում  նկատւում է  փողոցներում ապրող մարդկանց մեծ տոկոս, իսկ կլիման բնութագրւում է բարձր ջերմաստիճաններով, յատկապէս ամռան ամիսներին, տեղեկացրել է Planet Today-ը։ Հետազօտութեան ընթացքում մասնագէտերն ուսումնասիրել են մահացութեան ցուցանիշները եւ եկել այն եզրակացութեան, որ շոգ եղանակը զգալիօրէն աւելացնում է մահացու ելքերի թիւը անօթեւանների շրջանում։

Աշխատանքի հեղինակները նշել են, որ չնայած կապը բարձր ջերմաստիճանի եւ անօթեւանների մահացութեան միջեւ սպասելի էր, այդ խնդրի չափերը ցնցող են եղել։ «Մեր գնահատականները 10-100 անգամ գերազանցում են յայտնի ցուցանիշերը ընդհանուր առմամբ Լոս Անջելէսում եւ Լաս Վեգասում»,- յայտնել են հետազօտողները։

Շոգի զոհերի թիւը նւազեցնելու համար գիտնականներն առաջարկել են այնպիսի միջոցներ, ինչպիսին են բոլորի համար հասանելի ջրային կայանները, կանաչապատ քաղաքային տարածքների ընդլայնումը, լոյսն անդրադարձնող նիւթերի օգտագործումը շէնքերը ներկելու համար եւ յատուկ զովացնող կենտրոնների կազմակերպումը, որոնք հասանելի կը լինեն բնակչութեան բոլոր շերտերին։

Այս խորհուրդները կարող են կարեւոր քայլեր լինել գլոբալ ջերմացման հետեւանքների դէմ պայքարում, որն առաւել սուր զգացւում է խոցելի խմբերում, ներառեալ անօթեւան մարդիկ։

News.am

Related Articles

Back to top button