Այլ
Մասկը դարձաւ պատմութեան մէջ առաջին մարդը, որի կարողութիւնը գերազանցում է 700 միլիարդ ԱՄՆ դոլարը

«ԱԼԻՔ» – Իլոն Մասկը դարձել է պատմութեան մէջ առաջին մարդը, որի կարողութիւնը գերազանցում է 700 միլիարդ դոլարը: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդել է Forbes USA-ն։
Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադրի կարողութիւնն աճել է, երբ Դելաւերի Գերագոյն դատարանը չեղեալ է յայտարարել ստորին դատարանի որոշումը, որով անվաւէր էր ճանաչւել Մասկի Tesla-ի բաժնետոմսերի՝ այժմ 139 միլիարդ դոլար գնահատւող օպցիոնային մրցանակները,- գրում է Forbes-ը։
Ներկայ պահին Մասկի կարողութիւնը գնահատւում է 749 միլիարդ ԱՄՆ դոլար։



