Այլ

Երաժշտութիւնն օգնում է հիւանդներին աւելի հեշտ վերականգնւել վիրահատութիւնից յետոյ

Հանրաճանաչ մեղեդիները, սահուն ջեմերը եւ բարձր ռիթմերը կարող են օգնել մարդկանց աւելի լաւ վերականգնւել վիրահատութիւնից յետոյ՝ աւելի քիչ ցաւազրկողներով,- գրում է UPI-ն:

Գիտնականները պարզել են, որ երաժշտութիւն լսելը նւազեցնում է անհանգստութիւնը, ցաւը եւ սրտի յաճախութիւնը վիրահատութիւնից յետոյ արթնացող հիւանդների մօտ:

Արդիւնքում, վիրահատւած հիւանդների համար, որոնք երաժշտութիւն էին լսել, մորֆինի կէսից աւելի պակաս քանակութիւն է պահանջւել, քան նրանց համար, ովքեր երաժշտութիւն չէին լսել։ 

Այս հետազօտութեան համար Կալիֆորնիայի Նորֆսթէյթ համալսարանի բժշկութեան կոլէջի գիտնականները վերլուծել են նախորդ 35 ուսումնասիրութիւնների տւեալները, որոնք նւիրւած էին  երաժշտութիւնը եւ վիրահատութիւնից յետոյ վերականգնման գործում դրա դերին: Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ այն հիւանդները, որոնք երաժշտութիւն են լսում, վիրահատութեան յաջորդ օրը զգալիօրէն աւելի քիչ ցաւ ու անհանգստութիւն են ունեցել:

Գիտնականները կարծում են, որ երաժշտութիւն լսելը յանգեցնում է ստրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակի նւազմանը:

Related Articles

Back to top button