Այլ

Փորձառական դեղամիջոցը վերացրել է ՄԻԱՎ-ն ուղեղում

Նոր հետազօտութիւնը խոստումնալից արդիւնքներ է ցոյց տւել մարդու իմունային անբաւարարութեան վիրուսի (ՄԻԱՎ) վարակի բուժման գործում։ Ինչպէս յայտնել է գիտաբժշկական Brain հանդէսը, գիտնականների համար յայտնագործութիւնը BLZ945 փորձարարական դեղամիջոցն է, որն ի սկզբանէ մշակւել է քաղցկեղի դէմ պայքարելու համար։

ԱՄՆ Թուլէյնի համալսարանի գիտնականները բացայայտել են, որ քաղցկեղի բուժման համար ի սկզբանէ մշակւած փորձարարական դեղամիջոցն ուղեղում ի վիճակի է արդիւնաւետօրէն նւազեցնել ՄԻԱՎ-ի մակարդակը: Գիտական ​​աշխատանքի արդիւնքները հրապարակւել են Brain հանդէսում։

Թուլէյնի ազգային պրիմատների հետազօտական​կենտրոնի գիտնականները բացայայտել են, որ հակաքաղցկեղային դեղամիջոցը թիրախաւորում է ՄԻԱՎ վիրուսը պարունակող ուղեղի որոշ իմունային բջիջները եւ ոչնչացնում դրանք,- գրում է Lenta.ru-ն։ Այս յայտնագործութիւնը կարող է նշանակալից քայլ լինել մարդու օրգանիզմի դժւար հասանելի վիրուսային աղբիւրներից ՄԻԱՎ-ի լիակատար վերացման ուղղութեամբ:

Գիտնականների թիմը փորձարկել է BLZ945 փոքր մոլեկուլային ինհիբիտորը, որն, ինչպէս յայտնի է, արգելափակում է ՄԻԱՎ-ով վարակւած մակրոֆագներում ընկալիչի աճը: Գիտափորձն անցկացւել է պրիմատների երեք խմբերի վրայ՝ վերահսկիչ չբուժւող խումբ՝ բուժման 30 օրւայ ընթացքում դեղամիջոցի ցածր եւ բարձր չափաբաժիններ ստացած երկու խումբ: Դեղամիջոցի բարձր չափաբաժիններն ուղեղի վիրուսային բեռի զգալի նւազմանն են յանգեցրել:

Related Articles

Back to top button