Իլոն Մասկը ներկայացրել է Telegram-ի անալոգը. այն կոչւում է XChat

«ԱԼԻՔ» – Ամերիկացի գործարար Իլոն Մասկի X ընկերութիւնը թողարկել է XChat կոչւող նոր մեսենջերի բետա տարբերակը, որն, ըստ ամենայնի, Telegram-ի անմիջական անալոգն է։ Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Այն դիրքաւորւում է որպէս նոր սերնդի մեսենջեր եւ իր ֆունկցիոնալութեան առումով կարող է պոտենցիալ մրցակից դառնալ Telegram-ի համար։ Ընկերութեան ներկայացուցիչների խօսքով՝ XChat-ն առաջարկում է ծայրից ծայր կոդաւորում, ֆայլեր փոխանակելու, նշաններ կարդալու, չաթի բոլոր մասնակիցների համար հաղորդագրութիւններ ջնջելու հնարաւորութիւն, ինչպէս նաեւ անհետացող հաղորդագրութիւնների ռեժիմ։
Նշենք, որ անվտանգ մեսենջեր գործարկելու գաղափարը Էլոն Մասքը քննարկել է երկու տարի առաջ, երբ նա դարձաւ Twitter-ի ղեկավարը։ Ըստ ամենայնի, XChat-ը հէնց այս մտադրութիւնների իրականացումն է X էկոհամակարգի զարգացման շրջանակներում։
Յատկանշական է, որ նախօրէին Telegram-ի հիմնադիր Պաւէլ Դուրովը յայտարարել էր Telegram մեսենջերում Իլոն Մասկի Grok չաթ-բոտի մոտալուտ ներդրման մասին, սակայն Մասկը յայտնել է, որ իր AI ընկերութեան xAI ընկերութեան եւ Telegram-ի միջեւ դեռեւս համաձայնագիր կնքւած չէ։
Grok-ը հասանելի է ե՛ւ որպէս առանձին յաւելւած եւ վեբ չաթբոտ, ե՛ւ որպէս ինտեգրւած չաթբոտ X սոցիալական ցանցում։