Այլ

Միջերկրածովեան դիետան օգնում է պայքարել ստրեսի դէմ

Բինգհեմթոնի համալսարանի գիտնականները բացայայտել են, որ միջերկրածովեան սննդակարգին հետեւելն ուժեղացնում է հոգեկան կառուցւածքն ու օգնում նւազեցնել ստրեսի մակարդակը։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Nutrition and Health հանդէսում:

Հետազօտութեանը մասնակցել է 1500 մարդ: Գիտնականներն ուշադիր ուսումնասիրել են մասնակիցների սննդակարգն ու յատուկ հոգեբանական հարցաթերթիկների միջոցով գնահատել նրանց ստրեսի մակարդակը։

Ստացւած տւեալներն այնուհետեւ վերլուծւել են մեքենայական ուսուցման մոդելի միջոցով: Պարզւել է, որ միջերկրածովեան սննդակարգի սկզբունքներով սնւող մարդիկ աւելի ցածր մակարդակի ստրես են ունեցել։

Հետազօտողները նշել են, որ միջերկրածովեան դիետան ներառում է առողջ ճարպեր (ձիթապտղի յուղ, ընկոյզ, ձուկ, պանիր), հակաօքսիդանտներ (բջիջները վնասից պաշտպանող մոլեկուլներ) բանջարեղէնում եւ մրգերում, սպիտակուցներ եւ մ բջջանիւթեր:

Արդիւնքները միաժամանակ ցոյց են տւել, որ այսպէս կոչւած «արեւմտեան» դիետայի հետեւորդները, որոնք օգտագործում են շատ քաղցր, աղի եւ իւղոտ մթերքներ, աւելի յաճախ են յայտնել բարձր հոգեբանական-յուզական լարւածութեան մասին:

Related Articles

Back to top button