Գիտնականները պարզել են, որ ծխելը վնասակար է մարդու ատամների եւ ոսկորների համար
Նոր հետազօտութեան մէջ, որի արդիւնքները հրապարակւել են Science հանդէսում, գիտնականներն ուսումնասիրել են նիկոտինի ազդեցութիւնն առողջութեան վրայ՝ օգտագործելով Անգլիայում 1700-1855 թւականներին մահացած ծխողների մնացորդները:
Գիտնականները սկսել են ոսկորներում տեղի ունեցող քիմիական փոփոխութիւններ փնտրելուց՝ ծխախոտի քայքայման կամ նիւթափոխանակման ընթացքում: Դրա համար սովորաբար կիրառւում է կենդանի մարդկանց արեան, մեզի կամ թքի նմուշների փորձարկումը: Իսկ վաղուց մահացածների շրջանում փորձագէտները որոշել են նմանատիպ հետքեր փնտրել նրանց ոսկորների մէջ։
Նախ, ուսումնասիրւել են մինչեւ 1500-ական թւականները Անգլիայում ապրած մարդկանց մնացորդները, երբ ծխախոտը դեռ երկիր չէր ներկրւել: Օգտագործւել է հեղուկ քրոմատագրման եղանակը։ Այնուհետեւ արդիւնքները համեմատւել են 1700-ականների ծխողների ոսկորների վերլուծութիւնների հետ: Ծխողներին հնարաւոր է եղել բացայայտել ծխախոտի կաւէ ծխամորճների հետեւանքով առաջացած ատամների փորւածքներով: Յայտնաբերւել են ծխողներին բնորոշ տասնեակ քիմիական միացութիւններ։
Բացայայտւել է մի ուշագրաւ բան՝ հետազօտութեան ընթացքում պարզւել է, որ բաւականին բարձր տոկոս են կազմել ծխող կանայք, ընդորում՝ սոցիալական բոլոր խմբերում։ Սակայն ազնւականները ատամնաբուժական խնդիրներից չէին տառապում, քանի որ նրանք կարող էին իրենց թոյլ տալ փափուկ նիւթերից պատրաստւած ծխամորճներ, որոնք չէին վնասում ատամները։
News.am