Այլ

Ստեղծւել է ձեռքի էկզոպրոթեզ՝ ուղեղի կաթւածից եւ վնասւածքներից յետոյ վերականգնման համար

Էկզոպրոթեզային ձեռքով՝ վնասւածքներից եւ ուղեղի կաթւածից յետոյ վերականգնման համար Տոմսկի պետական ​​համալսարանի բժշկական գործիքաւորման CyberMed լաբորատորիայում ռոբոտացւած համակարգի ֆունկցիոնալ նախատիպ է ստեղծւել: Ի տարբերութիւն նմանակների՝ այս համակարգն աւելի շարժական է եւ հնարաւորութիւն է տալիս աւելի շատ վերականգնողական վարժութիւններ կատարել, ТАСС-ին յայտնել են համալսարանի մամուլի ծառայութիւնից։  

«Գիտնականների մշակումը երկու մասից բաղկացած ծրագրային եւ գործիքային համալիր է: Առաջին մասը, հիւանդի առողջ վերջոյթի շարժման մասին տեղեկութիւն հաւաքող կամ հիւանդի հետ աշխատող վերականգնող բժշկի շարժումները կրկնող պատճենող սարք է։ Երկրորդ մասը ձեռքի ռոբոտացւած էկզոպրոթեզ է։ Այն հնարաւորութիւն է ընձեռում կրկնել շարժումները՝ հետեւելով օպերատորին կամ հիւանդի առողջ ձեռքին՝ ուղեղի կեղեւում վնասւած նեարդային կապերը վերականգնելու համար»,-պատմել են համալսարանում։

Այս մոդուլները կառավարելու համար լաբորատորիայի աշխատակիցները յատուկ ծրագրային ապահովում են ստեղծել: Նման համալիրը կարող է կազմաձեււել «աւատար» ռեժիմով գործողութիւններ կատարելու համար, այսինքն՝ էկզոպրոթեզը կրկնելու է հիւանդի կամ վերականգնողական օպերատորի առողջ ձեռքի շարժումները։ Ծրագրերը նաեւ հնարաւորութիւն են տալիս նշւած տնային պայմաններում վարժութիւնների շարք կատարել:

Էկզոպրոթեզը մշակւում է Ռուսաստանի Դաշնութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութեան դրամաշնորհի եւ պետական ​​յանձնարարականի շնորհիւ: Գիտնականները նշում են, որ վերականգնողական օժանդակ միջոցների ռուսական շուկայի ծաւալը գնահատւում է մօտաւորապէս 30 միլիարդ ռուբլի, մինչդեռ հաշմանդամ դարձած մէկ հիւանդից պետութեան վնասը կազմում է տարեկան մօտ 1,2 միլիոն ռուբլի: Շարժողական ակտիւութեան խանգարում է նկատւում 80%-ի շրջանում, մինչդեռ ուղեղի կաթւած տարածների կէսը չի կարող ինքնուրոյն քայլել կամ կողմնակի օգնութիւն է պահանջում:

«Ներկայում ծրագրի հետագայ զարգացման եւ բուժհաստատութիւններում համակարգի կիրառման համար գործընկերներ ենք փնտրում։ Ներկայ փուլում մեր համակարգը ֆունկցիոնալ մակետի փուլում է, որի հետ աշխատանքը ցոյց է տւել մեր գաղափարների կատարողականութիւնն ու իրագործելիութիւնը»,- յաւելել է CyberMed լաբորատորիայի ղեկավար Դմիտրի Ժդանովը։

News.am

Related Articles

Back to top button