Ստեղծւել է պարզ ֆիքսատոր վնասւած ձեռքերի եւ ոտքերի սերտաճման համար

Լոնդոնի Կայսերական կոլէջի բրիտանացի գիտնականները մշակել են հասանելի նիւթերից վնասւած վերջոյթների սերտաճման ֆիքսատորի ստեղծման ուղեցոյց։ Այդ սարքերը կարող են կանխել ձեռքերի կամ ոտքերի կորուստը վնասւածքի ժամանակ, որն ստացւել է տարերային աղէտի կամ մարտական գորոծղութիւնների ընթացքում,- տեղեկացրել է The Guardian թերթը։
Գիւտի հեղինակների խօսքով՝ իրենք ցանկացել են նախագծել ուղեցոյց, որը թոյլ կը տայ արտադրել բժշկական սարքեր ամենահասանելի նիւթերից՝ սովորական սարքերի օգնութեամբ։
Մասնագէտներն ստեղծել են կոնստրուկցիա, որը միացած է պահում կոտրւած ոսկորը՝ վէրքերին ապաքինւելու եւ վերջոյթը պահպանելու շանս տալով։ Դրա պատրաստման համար անհրաժեշտ են չժանգոտւող պողպատի մի քանի ձողեր եւ ալիւմինի որոշ քանակութիւն։
Հետազօտողները նշել են, որ ֆիքսատորն ամրացւում է ոսկորին շտիֆտների օգնութեամբ՝ դրսում մնալով, որպէսզի նւազեցւի վարակի առաջացման վտանգը։
Գիտնականները նաեւ ստեղծել են գործիքների հաւաքածու ֆիքսատորների պատրաստման համար։ Դրանք փորձարկւում են Քենիայում եւ Ռուանդայում՝ տեխնոլոգիայի կատարելագործման նպատակով։
News.am