Ինչ վտանգաւոր հիւանդութիւններով կարող են պայմանաւորւած լինել կապտուկները
Մարմնի վրայ անսպասելի ի յայտ եկող կապտուկները միշտ չէ, որ անվնաս հեմատոմաներ են լինում։ Ինչպէս Regions պարբերականի հետ զրոյցում նշել է ՌԴ վաստակաւոր բժիշկ Անդրէյ Օսիպովը, նման կապտուկները կարող են վկայել լուրջ հիւանդութիւնների, օրինակ՝ լեարդի հետ կապւած խնդիրների մասին։
«Գոյութիւն ունի մի քանի բաւականին լուրջ պատճառ, օրինակ՝ լեարդի հիւանդութիւնները, որոնք ժամանակին չեն ախտորոշւել։ Այդ դէպքում արեան մակարդումը խաթարւում է, այսինքն՝ ի յայտ է գալիս արեան մակարդելիութեան նւազում, իսկ կապտուկն ոչ այլ ինչ է, քան արիւնազեղում»,- պարզաբանել է բժիշկը։
Մասնագէտի խօսքով՝ կապտուկներ կարող են առաջանալ նաեւ բորբոքային հիւանդութիւնների հետեւանքով։ Այս դէպքում անօթների պատերի թափանցելիութիւնը խաթարւում է եւ մարմնի վրայ արիւնազեղումներից բծեր են առաջանում։
Բացի այդ, ըստ Օսիպովի, կապտուկներ կարող են ի յայտ գալ տարատեսակ վարակների հետեւանքով, իսկ երբեմն նման խնդրի պատճառ է դառնում որոշակի դեղամիջոցների ընդունումը։ Երկրորդ դէպքում խօսքն արեան խտութիւնը նւազեցնող կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի մասին է։
Tert.am