Այլ

Քունը եւ տրամադրութիւնը բարելաւող դեղամիջոցներն առաջացնում են թուլամտութիւն

Եթէ մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստութեան եւ անքնութեան դէմ դեղամիջոցներ, ապա ի վերջոյ նրան կարող է սպառնալ Ալցհէյմերի հիւանդութիւնը, հաղորդում է BBC-ն՝ յղում կատարելով կանադացիների կողմից կատարւած հետազօտութեանը եւ բենզոդիազեպինի ընդունման վիճակագրութեանը:

Մարդիկ այս դեղամիջոցն ընդունել են առնւազն երեք ամիս: Եւ այդ փաստը մեծացրել է դեմենցիայի ռիսկը մինչեւ 51%-ի չափով:

Ըստ պաշտօնապէս տրւող խորհուրդների՝ նշւած դեղամիջոցը պէտք է ընդունել 8-12 շաբաթ: Սակայն որոշ մարդիկ ինքնուրոյն երկարացնում են բուժումը՝ առանց իմանալու, որ երեք ամիսը՝ ամենավերջին ժամկէտն է: Բորդոյի համալսարանի աշխատակիցները, ովքեր կատարել են հետազօտութիւնը, առայժմ չեն պարզել, թէ որտեղ է թաքնւած այդ կապի պատճառը:

Ընդհանուր առմամբ համալսարանի աշխատակիցները հետազօտել են Ալցհէյմերի հիւանդութեան 2000 դէպք 66 տարեկանից բարձր անձանց մօտ: Բոլոր տարեց մարդիկ ընդունում էին բենզոդիազեպին: Նրանց վիճակը համեմատւել է հսկիչ խմբի հետ (նոյն տարիքի մօտաւորապէս 7000 առողջ մարդիկ):

Հետազօտութեան հիմնախնդիրն այն էր, որ երբեմն հէնց Ալցհէյմերի հիւանդութիւնն է առաջացնում քնի եւ անհանգստութեան խնդիրներ: Հետեւաբար, չի բացառւում, որ դեղամիջոցի ընդունումն է հանդիսանում հետեւանք: Սակայն, ամէն դէպքում, դեղի երկարաժամկէտ ընդունումը վնասակար է:

168.am

Related Articles

Back to top button