Այլ

Ինչո՞ւ չի յաջողւում ազատւել ալերգիայից

Մարդկանց մի մեծ մաս ստիպւած է անընդհատ դեղեր ընդունել, հրաժարւել մի շարք սննդատեսակներից, գարնանը այգում զբօսնելուց, տնային կենդանի ունենալուց… Եւ այս ամէնն այն պատճառով, որ արցունքահոսութիւնն ու փռշտոցներն այնքան էլ հաճելի չեն: Ալերգիայի դէմ պայքարելը դժւար է, երբ բոլոր գաղտնիքները չգիտես ու չես հետեւում բժշկի ցուցումներին: Ի՞նչն է իրականում տհաճ ախտանիշերից ազատւել չկարողանալու պատճառը:

 Ինքնաախտորոշում

Շատերն իրենք են իրենց հիւանդութիւնն ախտորոշում: Ինֆորմացիա են հաւաքում ինտերնետից, հարցնում են ծանօթներին եւ եզրակացութիւններ կատարում: Իհարկէ յաճախ ամէն ինչ աւարտւում է դեղատուն այցով եւ հակաալերգիկ դեղամիջոցներ գնելով: Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ այդ դեղերի մեծամասնութիւնը մի շարք կողմնակի ազդեցութիւններ ունի: Բուժւելու փոխարէն յաւելեալ խնդիրներ կունենաք: Կարող է պարզւել, որ արցունքներն ու քթահոսութիւնը հասարակ մրսածութեան արդիւնք էին: Ախտորոշումն ու բուժումը թողէք բժիշկներին:

Դեղերի ոչ ճիշտ ընդունում

Հակահիստամինային միջոցներն անհրաժեշտ է ընդունել պարբերաբար, այլապէս դրանք արդիւնաւէտ չեն լինի: Սակայն հիւանդները յաճախ դեղն ընդունում են անկանոն: Փորձէք պարտաճանաչ կերպով հետեւել բժշկի ցուցումներին:

Ուղեկցող հիւանդութիւններ

Սրանք խոչընդոտում են դեղերի առաւել արդիւնաւէտ կիրառմանը: Նրանք կարող են վատթարացնել ախահարւած օրգանի վիճակը: Նոյնը վերաբերում է նաեւ դեղերին, որոնք նշանակւում են այլ հիւանդութիւնների բուժման համար եւ կարող են վատթարացնել ալերիգիակի դրսեւորումները: Այսպիսով, հակաալերգիկ միջոց ընդունելուց առաջ հարկաւոր է խորհրդակցել մասնագէտի հետ:

Ալերգէնների աղբիւրից ազատւելը

Շատ կարեւոր է պարզել ալերգիայի պատճառը, քանի որ ալերգիա կարող են առաջացնել կենդանիների մորթին, բոյսերը, կենցաղային քիմիան, սննդամթերքը: Եթէ գիտէք ինչն է առաջացնում ալերգիկ ռեակցիան, ցանկալի է խուսափել շփումից: Սակայն շատերը դժւարութեամբ են բաժանւում սիրելի կենդանուց, պանրով բուտերբրոդներից, այգում զբօսնելուց, սենեակային բոյսերից: Նրանք նախընտրում են դիմանալ ու դեղեր ընդունել:

168.am

Related Articles

Back to top button