Օրական հինգ րոպէ վարժութիւններն իջեցնում են արեան ճնշումը
Աւստրալիայից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ ամենօրեայ ֆիզիկական ակտիւութեան թեթեւակի աճը կարող է իջեցնել արեան ճնշումը: Հետազօտութիւնը հրապարակւել է Circulation գիտական հանդէսում։
Հիպերտոնիան կամ արեան մշտական բարձր ճնշումը շարունակում է մնալ վաղաժամ մահւան հիմնական պատճառներից մէկն ամբողջ աշխարհում: Աշխարհում 1,28 միլիարդ չափահաս մարդկանց համար դա կարող է հանգեցնել ուղեղի կաթւածի, սրտի կաթւածի, սրտի անբաւարարութեան, երիկամների եւ բազմաթիւ այլ առողջական խնդիրների:
Հետազօտական թիմը վերլուծել է հինգ երկրներում 14 հազար 761 կամաւորների առողջական տւեալները՝ պարզելու համար, թէ ինչպէս է օրւայ ընթացքում շարժման ձեւերի փոփոխութիւնն առնչւում արեան ճնշմանը:
Իւրաքանչիւր մասնակից օգտագործել է ազդրին ամրացւած աքսելերոմետր՝ օրւայ եւ գիշերւայ ընթացքում իրենց ակտիւութիւնն ու արեան ճնշումը չափելու համար:
Ամենօրեայ գործունէութիւնը բաժանւած էր վեց կատեգորիայի՝ քուն, նստակեաց գործունէութիւն (օրինակ՝ նստած), դանդաղ քայլք, արագ քայլք, դադար եւ աւելի ինտենսիւ վարժութիւններ, ինչպիսին են վազքը, հեծանիւ վարելը կամ աստիճաններով բարձրանալը:
Թիմը վիճակագրօրէն մոդելաւորել է, թէ ինչ տեղի կունենայ, եթէ մարդը մի վարքագիծը փոխի միւսի հետ եւ պարզի, որ նստակեաց ապրելակերպից հրաժարւելը յօգուտ օրական 20-27 րոպէ վարժութիւնների, բնակչութեան մակարդակում կարող է շուրջ 28%-ով նւազեցնել սրտանօթային հիւանդութիւնները:
Սակայն աւելի կարճ մարզումները հիպերտոնիայի դէմ պայքարում է վիճակի են միաժամանակ նկատելի օգուտներ բերել:
«Եզրակացութիւնը, որ օրական նոյնիսկ հինգ լրացուցիչ րոպէ վարժութիւնը կարող է առնչւել արեան ճնշման ցուցանիշների նկատելի նւազմանը, ցոյց է տալիս, թէ արեան ճնշումը վերահսկելու համար որքան արդիւնաւէտ կարող են լինել աւելի ինտենսիւ ակտիւութեան կարճ ժամանակահատւածները»,-նշել են հետազօտութեան հեղինակները:
News.am