Կանաչ գօտիներին մօտ ապրելն ամրապնդում է երեխայի ուղեղը
Ջորջիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են յայտնաբերել շրջակայ միջավայրի վիճակի եւ երիտասարդների հոգեկան առողջութեան միջեւ։ Յօդւածը հրապարակւել է Nature Mental Health (NMH) բժշկագիտական հանդէսում։
Թիմն օգտագործել է դեռահասների ուղեղի ճանաչողական զարգացման (ABCD) հետազօտութեան տւեալների բազան, որը մինչ օրս ԱՄՆ-ում մանկութեան ուղեղի զարգացման ամենախոշոր նախագիծն է: Գիտնականների թիմը վերլուծել է Միացեալ Նահանգների 21 քաղաքների 11 հազար 800 երեխաներից հաւաքագրւած տւեալները:
Փորձագէտները ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրման պատկերները կապել են մասնակիցների գտնւելու վայրը ներառող արբանեակային տւեալների հետ: Դա հնարաւորութիւն է տւել պարզելու՝ ինչպէս են արտաքին պայմաններն անդրադառնում անչափահասների ճանաչողական ունակութիւնների եւ հոգեկան առողջութեան վրայ։
Գիտնականները յայտնաբերել են, որ գիշերային ժամերին աւելի լոյս ունեցող վայրերը եւ խիտ քաղաքային տարածքները ծնողների ցածր կրթութեան եւ տնային տնտեսութիւնների եկամուտների մակարդակին: Եւ ընդհակառակը, աւելի շատ ծառեր եւ բոյսեր ունեցող տարածքներն առնչւում էին բնակիչների կրթութեան բարձր մակարդակի եւ ֆինանսական բարեկեցութեանը:
Հետազօտողների համոզմամբ՝ արդիւնքները վկայում են նրա մասին, որ բարենպաստ էկոլոգիական միջավայրը դրական է ազդում երեխաների մտաւոր կարողութիւնների եւ հոգեկան առողջութեան վրայ։
News.am