Այլ

Կտաւատի սերմը նւազեցնում է արեան ճնշումը եւ լաւացնում մարսողութիւնը

Կտաւատի սերմերի ամենօրեայ օգտագործումն օգնում է իջեցնել արեան ճնշումը դրա պարունակած ալֆա-լինոլենաթթվի շնորհիւ: Այս մթերքը հարուստ է նաեւ բջջանիւթով, որը խթանում է մարսողութիւնը։ Այս մասին Daily Mail-ին ասել է բրիտանացի սննդաբան Մայքըլ Մոսլին։

Ըստ մասնագէտի, կտաւատի սերմի օգտակարութիւնը սրտանօթային համակարգի առողջութեան համար հաստատել են Կանադայի Մանիտոբայի համալսարանի գիտնականները։ Հետազօտութեան ընթացքում արեան բարձր ճնշում ունեցող 110 մարդկանց բաժանել են երկու խմբի եւ հրահանգել են ուտել երեք ճաշի գդալ աղացած կտաւատի սերմով կեքս, թխւածքաբլիթ, փաթիլներ կամ դասական բաղադրատոմսով պատրաստւած նմանատիպ ուտելիք: Վեց ամիս անց կտաւատի սերմ օգտագործող խմբի մասնակիցների մօտ արեան ճնշման զգալի նւազում է գրանցւել: Հետազօտողների կարծիքով՝ կրճատումը բաւարար է եղել ինսուլտի եւ սրտի կաթւածի կանխարգելման համար։

Մոսլին նշել է, որ կտաւատի սերմերը սննդանիւթերի կարեւոր աղբիւր են՝ ալֆա-լինոլենաթթւի, որը նպաստում է սրտի նորմալ աշխատանքին, եւ բջջանիւթի, որը խթանում է մարսողութիւնը: Այնուամենայնիւ, օգուտ ստանալու համար անհրաժեշտ չէ օրական երեք ճաշի գդալ կտաւատի սերմ ուտել։ Ձեր սննդակարգի որակը կը բարելաււի, եթէ դուք կանոնաւորապէս փոքր քանակութեամբ սերմեր աւելացնէք մածունին, շիլային կամ թխւածքներին։

NEWS.am Medicine

Related Articles

Back to top button