Այլ

Արեան նոր անալիզը կարող է կանխատեսել կրծքագեղձի քաղցկեղի ռեցիդիւը ախտորոշումից մի քանի տարի առաջ

Արեան նոր անալիզը կարող է կանխատեսել՝ կը վերադառնա՞յ արդեօք կրծքագեղձի քաղցկեղը սքանաւորումից տարիներ առաջ։

«Գերզգայուն» թեստը կարող է պարզել ուռուցքի ԴՆԹ հետքերը ռեցիդիւից առաջ, երբ բուժելն անհամեմատ աւելի դժւար է։ Յայտնաբերւել է, որ այդ մեթոդը թոյլ է տալիս 100 տոկոս ճշգրտութեամբ կանխատեսել, թէ որ պացիենտների մօտ կը վերադառնայ քաղցկեղը, ինչը թոյլ է տալիս բուժումն սկսել նախքան դրա անբուժելի դառնալը։

Անալիզը, որն ստացել է «հեղուկ բիոպսիա» անւանումը, օգտագործում է ողջ գենոմի սքանաւորումը պացիենտի ԴՆԹ-ում գենետիկ արատների որոնման համար, որոնք կարող են լինել քաղցկեղի նշան, գրել է The Independent-ը։

Հետազօտողների խումբը Լոնդոնի Ուոռւցքաբանական ինստիտուտից (ICR) կատարել է 78 պացիենտների հետազօտութիւն, որոնք կրծքագեղձի քաղցկեղի տարբեր տեսակներ են ունեցել։

Թեստը պարզել է արեան 1 800 մուտացիաներ, որոնք արտադրում են քաղցկեղային բջիջները եւ յայտնի են որպէս շրջանառւող ուռուցքային ԴՆԹ (շԴՆԹ)։ Այդ ԴՆԹ-ն յայտնաբերւել է 11 կանանց մօտ, որոնց դէպքում քաղցկեղը վերադարձել է։ Միւս կանանցից ոչ մէկի մօտ ռեցիդիւ չի եղել։ Արեան անալիզները վերցւել են ախտորոշման կայացման պահին, իսկ յետոյ երկրորդ անգամ՝ վիրահատութիւնից եւ քիմիաթերապիայից յետոյ։ Այնուհետեւ այդ անալիզները կրկնւել են երեք ամիսը մէկ յաջորդ տարւայ ընթացքում եւ յաջորդ վեց ամիսներին՝ հետագայ հինգ տարիների ընթացքում։ Արեան անալիզը միջինը պարզել է քաղցկեղը ախտանշանների յայտնւելուց կամ սքանաւորումից 15 ամիս առաջ։

Արդիւնքների համաձայն, որոնք ներկայացւել են Չիկագոյում, կլինիկական օնկոլոգիայի ամերիկեան ընկերութեան համաժողովում, ամենավաղ փուլը 41 ամիս առաջն է՝ սքանաւորմամբ ախտորոշումը հաստատելուց յետոյ։ Ուռուցքի ԴՆԹ յայտնաբերումը վիրահատութիւնից յետոյ կամ դիտարկումների ընթացքում ցանկացած պահի ցույց է տւել, որ պացիենտներն ունեն ռեցիդիւի աւելի բարձր ռիսկ ապագայում եւ ողջ մնալու աւելի ցածր հաւանականութիւն։

NEWS.am Medicine

Related Articles

Back to top button