Մասնագէտը հերքել է ամենատարածւած «միֆերը» գաստրիտի մասին

Գաստրիտը կարող է չուղեկցւել ցավով եւ միշտ չէ, որ յանգեցնում է խոցի առաջացման։ Այս մասին News.ru-ի հետ զրոյցում ասել է գաստրոէնտերոլոգ Լիւդմիլա Սուխորուկովան՝ անդրադառնալով այս հիւանդութեան վերաբերեալ ամենատարածւած միֆերին։
Մասնագէտի խօսքով՝ գաստրիտի ժամանակ միշտ չէ, որ ուժեղ ցաւեր են ի յայտ գալիս։ Բացի այդ, գաստրիտը միշտ չէ, որ յանգեցնում է քաղցկեղի կամ խոցերի առաջացմանը: Այնուամենայնիւ, նման հաւանականութիւնը բացառւած չէ, ուստի ցանկացած տագնապալի ախտանշանի դէպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։
Բժիշկը նախազգուշացրել է, որ բուժման բացակայութիւնը կարող է յանգեցնել պերիտոնիտի եւ ներքին արիւնահոսութեան, ինչը կարող է շատ վտանգաւոր լինել։
Սուխորուկովան նաեւ յաւելել է, որ այս հիւանդութեան դէպքում սննդակարգի հիմնական բաղադրիչ են համարւում ապուրները, մինչդեռ իրականում գաստրիտով հիւանդներն առաջին հերթին պէտք է խուսափեն թթու, կծու, դառը եւ չափազանց տաք ուտեստներից, ինչպէս նաեւ հրաժարւեն գազաւորւած ըմպելիքներից։