Պացիենտի շնչառութԵան ուսումնասիրութիւնն օպերատիւօրէն բացայայտում է շնչառական վարակը. PNAS Nexus
Ամերիկացի գիտնականները Zeteo Tech կենսատեխնոլոգիական ընկերութիւնից ստեղծել են շնչառական վարակի արագ ախտորոշման մեթոդ մարդու շնչառութեան օգնութեամբ։ Հետազօտութիւնը հրապարակւել է PNAS Nexus գիտական ամսագրում։
Այսօր ստորին շնչուղիների վարակները՝ բրոնխիտը եւ թոքաբորբը, պարզում են մանրէների միջոցով, որոնք վերցւում են պացիենտի օրգանիզմից։ Այդ միջամտութիւնն աշխատատար է եւ երկար ժամանակ է պահանջում։ Բացի այդ, մոլեկուլյար սեքւենաւորման մեթոդները չեն կարող տարբերել կլինիկական վարակը բարորակ մանրէների սովորական կուտակումից։
Թիմը մշակել է բժշկական սարք, որը չափում է մարդկային նէյտրոֆիլային էլաստազայի պրոտեազային ակտիւութիւնը շնչառութիւնում։
Աւելորդ նէյտրոֆիլային պրոտեազաների ազատ արձակումը այն արդիւնքն է, որը առաջ է գալիս ստորին շնչուղիների վարակներից։
Հեղինակները թեստաւորել են համակարգը ինտուբացւած պացիենտների շնչառութեան կլինիկական նմուշների, ինչպէս նաեւ առողջ կամաւորների խմբի վրայ։
Պլատֆորմը չափել է այն պացիենտների մարդկային նէյտրոֆիլային էլաստազայի մակարդակները, որոնց մօտ ախտորոշւել են ստորին շնչուղիների հաստատւած վարակներ։
Գիտնականների խօսքով՝ արդիւնքները վկայում են ախտորոշիչ գործիքի մշակման հնարաւորութեան մասին՝ պարզելու համար ստորին շնչուղիների վարակները շնչառութեան ուսումնասիրման հիման վրայ, ինչը կարող է յատկապէս օգտակար լինել ինտուբացւած պացիենտների համար ինտենսիւ թերապիայի բաժանմունքներում։