Այլ

Աւելորդ ազատ լաւ խոլեստերինը կարող է վնասակար լինել սրտի համար

Հիւսթոնի գիտահետազօտական ​​ինստիտուտի գիտնականները պարզել են, որ այսպէս կոչւած լաւ խոլեստերինի աւելցուկը՝ բարձր խտութեան լիպոպրոտեինը (HDL), կարող է կապւած լինել սրտանօթային հիւանդութիւնների յաճախականութեան հետ: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of Lipid Research (JLR) ամսագրում:

Խոլեստերինը ճարպի նման կարեւոր նիւթ է, որն առանցքային դեր է խաղում իմունային, նեարդային եւ մարսողական համակարգերի աշխատանքի մէջ: Այն մարմնում տեղափոխւում է երկու տեսակի սպիտակուցներով՝ ցածր խտութեան լիպոպրոտէինով (LDL), որը յաճախ կոչւում է «վատ» խոլեստերին եւ բարձր խտութեան լիպոպրոտեինով (HDL), որը համարւում է «լաւ» խոլեստերին:

Նոր հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ ոչ բոլոր խոլեստերիններն են նոյնը: Խոլեստերինի իւրաքանչիւր տեսակ ունի երկու ձեւ՝ ազատ խոլեստերին, որն ակտիւօրէն մասնակցում է բջջային գործառոյթներին, եւ էստերացւած խոլեստերին, որն աւելի կայուն է եւ կարող է կուտակւել մարմնում։ Չափից շատ ազատ խոլեստերինը, նոյնիսկ եթէ դա HDL տեսակի է, կարող է նպաստել սրտանօթային հիւանդութիւնների զարգացմանը:

Նախակլինիկական հետազօտութեան ընթացքում թիմը պարզել է, որ ազատ խոլեստերինի բարձր մակարդակով HDL-ը, հաւանաբար, դիսֆունկցիոնալ է: Նրանք բացատրել են, որ ուղիղ կապ կայ HDL-ում ազատ խոլեստերինի քանակի եւ մակրոֆագներում դրա քանակի միջեւ: Սա բջիջների յատուկ տեսակ է, որը երբեմն նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը, հիւանդութիւն, որը ազդում է ամբողջ մարմնի զարկերակային անօթների վրայ:

Նախկինում ենթադրւում էր, որ ազատ խոլեստերինի փոխանցումը HDL-ին օգտակար է սրտի առողջութեան համար, քանի որ գործընթացն օգնում է հեռացնել աւելորդ խոլեստերինը հիւսւածքներից: Սակայն, նոր ապացոյցները ցոյց են տալիս, որ երբ պլազմայում HDL-ի կոնցենտրացիաները բարձր են, ազատ խոլեստերինի փոխանցումը լէյկոցիտներ կարող է առողջութեան համար վտանգ ներկայացնել:

News.am

Related Articles

Back to top button