Այլ

Թուրքիայում հնագէտները պնդում են, որ յայտնաբերել են  Սուրբ Նիկոլաս Հրաշագործի ենթադրեալ գերեզմանը

Թուրքիայի Դեմրէ քաղաքի Սուրբ Նիկոլաս Հրաշագործ եկեղեցում հնագէտները յայտնաբերել են սրբի ենթադրեալ գերեզմանը։ Այս մասին յայտնում է Türkiye Today-ը։

Տաճարի երկյարկանի շինութեան պեղումները կատարվում են 1989 թւականից։ Դնրանք ղեկավարել է Մուստաֆա Քեմալի համալսարանի դոցենտ Էբրու Ֆաթմա Ֆինդիկը: Վերջին հետազօտութիւններն իրականացւել են երկու տարւայ ընթացքում, եւ գետնի տակ 1,5-2 մ խորութեան վրայ յայտնաբերւել է տեղական կրաքարից պատրաստւած շուրջ 2 մ երկարութեամբ սարկոֆագ։

Հնագէտի խօսքով՝ մինչ դամբարանի յայտնաբերումը շրջակայքում յայտնաբերւել են կենդանիների ոսկորներ եւ կաւէ լամպերի բազմաթիւ բեկորներ։

«Մեր լաւագոյն յոյսը սարկոֆագի վրայ գրութիւնը գտնելն է։ Սա կօգնի պարզաբանել թաղման բովանդակութիւնը եւ թոյլ կը տայ մեզ որոշել ստոյգ ժամկէտը»,- բացատրեց Ֆինդիկը:

Yerkir.am

Related Articles

Back to top button