Ճարպակալումով եւ սրտանօթային հիւանդութիւններով մարդկանց քաշի կտրուկ տատանումները մեծացնում են մահւան ռիսկը

Առաջին անգամ նոր հետազօտութիւն ցոյց է տւել, որ ճարպակալումից եւ սրտանօթային հիւանդութիւններից տառապող մարդկանց քաշի կտրուկ տատանումները զգալիօրէն մեծացնում են մահւան ռիսկը, ընդորում ռիսկի մակարդակը մեծացնում է ինչպէս կորուստը, այնպէս էլ քաշի աւելացումը:
Բրիտանական BMJ Heart բժշկագիտական հանդէսում հրապարակւած հետազօտութեան մէջ վերլուծւել են Անգլիայի Ռասկին (ARU) համալսարանի անցկացրած հետազօտութեան 8297 մասնակիցների տւեալները, որոնք հաւաքագրւել են բրիտանական կենսաբանկի շրջանակում:
Ճարպակալումից եւ սրտանօթային հիւանդութիւններից տառապող բոլոր մասնակիցներին հետեւել են գրեթէ 14 տարի, ժամանակի ընթացքում արձանագրելով նրանց քաշի փոփոխութիւնները:
Արդիւնքները ցոյց են տւել, որ նրանց համար, ովքեր հետազօտութեան ընթացքում աւելի քան 10 կգ են հաւաքել, սրտանօթային մահւան ռիսկը երեք անգամ աճել է, իսկ բոլոր պատճառներից մահացութեան ռիսկը կրկնակի է աճել՝ ի տարբերութիւն նրանց, ովքեր կայուն քաշ են պահպանել:
Ուսումնասիրութիւնը միաժամանակ բացայայտել է, որ աւելի քան 10 կգ քաշի կորուստը կապւած է նաեւ 54%-ով մահացութեան ռիսկի բարձրացման հետ, ինչը ենթադրում է, որ քաշի փոփոխութիւնների երկու ծայրայեղ տարբերակները կարող են վնասակար լինել:
Մարմնի զանգւածի ինդեքսի առաւել բարձր ցուցանիշը (BMI), ծխելու եւ ալկոհոլի սպառումը կապւած էր քաշի շօշափելի աւելացման հաւանականութեան հետ: Միաժամանակ բացայայտւել է կապը քաշի աճի եւ երիտասարդ տարիքում զգալի միջեւ:
Անգլիայում առողջապահութեան վիճակի ուսումնասիրութեան համաձայն, երկրում ճարպակալումից տառապող մարդկանց թիւը հասել է 1993-ին աճելի է 15%-ով, այն դէպքում, երբ 2022 թւականին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 29%, իսկ 35 տարեկանից բարձր մարդկանցից աւելի քան երկու երրորդը տառապում են ճարպակալումից: Ըստ գնահատականների, այս խնդիրն ամէն տարի արժէ Մեծ Բրիտանիայի առողջապահական ազգային ծառայութեանն արժենում է 6,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ:
Ակնկալւում է, որ 2050 թւականին աշխարհի բոլոր մեծահասակների կէսից աւելին տառապելու է աւելորդ քաշից կամ ճարպակալումից:
News.am