Սրտի հիւանդութեան բարձր ռիսկի ենթակայ տղամարդկանց ուղեղի վիճակը կանանց համեմատ 10 տարի աւելի շուտ է վատթարանում
Ըստ Neurology Neurosurgery & Psychiatry հանդէսում հրապարակւած երկարաժամկէտ հետազօտութեան արդիւնքների՝ սիրտ-անօթային հիւանդութիւնների ռիսկի ենթակայ, ներառեալ ճարպակալման գործօններով 50-70 տարեկան տղամարդկանց ուղեղի առողջութիւնը տասը տարի շուտ է վատթարացնում, քան կանանց շրջանում, որոնք այդ հիւանդութեանն առաւել ենթակայ են 60-70 տարեկանում:
Ուղեղի ամենախոցելի հատւածները լսողական տեղեկութեան մշակման, տեսողական ընկալման, զգայական վերամշակման եւ յիշողութեան մէջ ներգրաււած հատւածներն են, եւ կործանարար հետեւանքները նոյնքան ակնյայտ են բարձր ռիսկային APOE ε4 գէն չունեցողների շրջանում, ինչպէս նրանց շրջանում, որոնք զերծ են այդ գենից:
Ակնյայտ է, որ սրտանօթային ռիսկի գործօնները, մասնաւորապէս 2-րդ տիպի շաքարախտը, ճարպակալումը, արեան բարձր ճնշումը եւ ծխելը դեմենցիայի զարգացման ռիսկի հետ են կապւած: Սակայն յայտնի չէր՝ համապատասխան բուժում սկսելու համար ե՞րբ կարող է լինել լաւագոյն ժամանակը՝ նէյրոդեգեներացիան կանխելու համար, եւ արդեօք այդ ժամկէտները կարող են տարբեր լինել սեռերի միջեւ:
Այս հարցն աւելի մանրամասն ուսումնասիրելու համար հետազօտողները հարցում են անցկացրել Մեծ Բրիտանիայի կենսաբանկի 34 հազար 425 մասնակիցների շրջանում, որոնք բոլորն էլ որովայնի եւ գլխուղեղի սկանաւորում են անցել: Նրանց միջին տարիքը 63 տարեկան էր, սակայն տատանւում էր 45-82 տարեկանի սահմաններում: Սրտանօթային հիւանդութիւնների ռիսկը գնահատւել է՝ օգտագործելով Ֆրամինգհեմի ռիսկի միաւորը, որը հիմնւած է հետեւեալ գործօնների վրայ՝ տարիքը, արեան մէջ ճարպերի պարունակութիւնը, սիստոլիկ արեան ճնշումը. արեան առաւելագոյն ճնշումը, որը տեղի է ունենում, երբ սիրտը կծկւում եւ արիւն է մղում եւ ներկայացւած է առաջին ամենաբարձր թւով, արեան ճնշման դեղերի, ծխելու եւ շաքարախտի դէպքում:
Ֆրամինգհեմի սանդղակը գնահատում է առաջիկայ 10 տարում ոչ մահացու եւ մահացու ելքով անօթային աղէտների (մասնաւորապէս՝ ինսուլտի) ռիսկը: Սանդղակը 1994 թւականին մշակւել է ամերիկեան Ֆրամինգհեմ քաղաքում՝ հիմնւած սրտանօթային երեւոյթների ռիսկերի 12-ամեայ պոպուլիացիոն հետազօտութեան ռիսկերի ընդարձակ ուսումնասիրութեան վրայ:
Բացի դրանից, ուղեղի կառուցւածքի եւ ծաւալի փոփոխութիւնները գրանցւել են՝ օգտագործելով վոքսելային մորֆոմետրիա (VBM) կոչւող նէյրոպատկերման տեխնիկան՝ ուղեղի նէյրոդեգեներացիայի վրայ սրտանօթային ռիսկի, որովայնի ճարպի եւ մարմնի օրգանները (վիսցերալ ճարպային հիւսւածք) ազդեցութիւնը:
Ստացւած տւեալների վերլուծութիւնը ցոյց է տւել, որ որովայնի ճարպի եւ ներքին օրգանների ճարպային հիւսւածքի աւելի բարձր մակարդակը ինչպէս տղամարդկանց, այնպէս էլ կանանց շրջանում առնչւում է ուղեղի գորշ նիւթի աւելի ցածր ծաւալին: Ըստ հետազօտութիւնների՝ սրտանօթային ռիսկի եւ ճարպակալման ամենաուժեղ ազդեցութիւնը ուղեղի նէյրոդեգեներացիայի վրայ տղամարդկանց շրջանում տասը տարի շուտ է նկատւել, քան կանանց շրջանում եւ պահպանւել է երկու տասնամեակ:
Այս ազդեցութիւնը միաժամանակ աւելի ուժեղ է եղել տղամարդկանց, քան կանանց շրջանում: Տղամարդիկ առաւել զգայուն են եղել 55-74 տարեկանում, իսկ կանայք՝ 65-74 տարեկանում:
Ուղեղի ամենախոցելի հատւածները՝ ուղեղի կեղեւում ուղեղի արտաքին մակերեսին գտնւող քունքային բիլթներն էին: Այս ոլորտները ներգրաււած են լսողական, տեսողական եւ յուզական տեղեկութեան, ինչպէս նաեւ յիշողութեան մշակման մէջ՝ դեմենցիայի վաղ փուլերում տուժած տարածքները:
News.am