Այլ

Օզեմպիկը ԱՄՆ-ում ներառւել է ուղեղի կաթւածի կանխարգելման նոր յանձնարարականների մէջ

Ամերիկեան ուղեղի կաթւածի ասոցիացիան թարմացրել է իր կանխարգելման ուղեցոյցները: Ի յաւելումն ապրելակերպի յանձնարարականների, այն ընդգրկում է «Օզենպիկ»-ը եւ նրա անալոգները աւելորդ քաշից եւ շաքարախտից տառապող մարդկանց համար: Դրա մասին գրում է Medscape պորտալը։

Սրտաբաններն առողջ մարդկանց խորհուրդ են տւել պահպանել նորմալ քաշը եւ հետեւել միջերկրածովեան սննդակարգին։ Ընդորում ոչ մի սննդային յաւելում չի ապացուցել, որ նւազեցնում է ուղեղի կաթւածի վտանգը: Կարեւոր է, որ գօտկատեղի շրջագիծը կանանց համար չգերազանցի 80 սմ.-ը, իսկ տղամարդկանց համար՝ 94 սմ.: Շաքարային դիաբետով եւ/կամ ճարպակալող սրտանօթային հիւանդութիւնների բարձր ռիսկ ունեցող մարդկանց համար խորհուրդ են տրւում GLP-1 ագոնիստներ, այսինքն՝ Ozempic-ը եւ նրա անալոգները:

Ցանկացած ֆիզիկական ակտիւութիւն նւազեցնում է ուղեղի կաթւածի վտանգը։ Աւելի լաւ է շաբաթական առնւազն 150 րոպէ չափաւոր վարժութիւններ կատարել: Օրական 11 ժամից աւելի նստելիս ուղեղի կաթւածի վտանգը իւրաքանչիւր լրացուցիչ ժամի համար 21%-ով աւելանում է։

Կարեւոր է արեան ճնշումը վերահսկել՝ 140/90 մմ Hg-ից՝ բժշկի կաբինետում կամ 135/85 մմ Hg տանը. դա արդէն հիպերտոնիա է: Արեան ճնշումը վերահսկելու համար բժիշկները խորհուրդ են տւել առնւազն երկու դեղամիջոց օգտագործել։

Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել արեան շաքարի մակարդակը եւ լիպիդային պրոֆիլները: Խոլեստերինի մակարդակն իջեցնելու եւ կաթւածը կանխելու համար բժիշկը թերեւս մտածի PCSK9 ինհիբիտորների նշանակման մասին:

Ծխելը, ներառեալ էլեկտրոնային ծխախոտը, մեծացնում է ուղեղի կաթւածի վտանգը։ Ռիսկի այլ գործօններ են՝ յղիութեան ընթացքում կանանց արեան բարձր ճնշումը, էնդոմետրիոզը եւ մինչեւ 45 տարեկանում արձանագրւած դաշտանադադարը:

News.am

Related Articles

Back to top button