Այլ

Կերակրաբաժնում մուգ շոկոլադը ներառելու չորս պատճառ

Քաղցրի սիրահարները ստացել են իրենց կերակրաբաժնում մի կտոր մուգ շոկոլադ աւելացնելու եւս մէկ առիթ։ Health ամսագրում հրապարակւել են մարդու օրգանիզմի համար այդ շոկոլադի օգտակարութեան մասին հետազօտութեան արդիւնքները։

Դրա գլխաւոր գաղտնիքը ֆլաւոնոիդներն են՝ հզօր հակաօքսիդանտներ, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների քայքայիչ ազդեցութիւնից։ Այդ միացութիւններն ակտիւօրէն դիմակայում են թթւային ստրեսին՝ իջեցնելով ուռուցքաբանական եւ սրտաբանական հիւանդութիւնների առաջացման հաւանականութիւնը։

Գիտնականները յատկապէս մեծ ուշադրութիւն են դարձրել մուգ շոկոլադի ազդեցութեանը սրտի եւ անօթների աշխատանքի վրայ։ Այդ մթերքի մշտական օգտագործումը նպաստում է աթերոսկլերոտիկ նստւածքների նւազմանը զարկերակներում՝ դրանով իսկ իջեցնելով իշեմիայի, ինֆարկտի եւ ինսուլտի առաջացման վտանգը։ Բացի այդ, շոկոլադն օգնում է կարգաւորել խոլեստերինի մակարդակը եւ բարելաւել արեան շրջանառութիւնը։

Այս աղանդերը նաեւ կարեւոր հանքանիւթերի աղբիւր է՝ մագնիումի եւ երկաթի, որոնք անհրաժեշտ են գլիւկոզայի եւ զարկերակային ճնշման մակարդակի վերահսկման համար, ինչպէս նաեւ պղնձի եւ մանգանի, որոնք զգալի դեր են խաղում օրգանիզմի նիւթափոխանակային պրոցեսներում։

Առանձին յիշատակման է արժանի մուգ շոկոլադի դրական ազդեցութիւնը աղիների միկրոֆլորայի վրայ։ Դրանում պարունակւող պրեբիոտիկները նպաստում են մարսողութեան բարելաւմանը եւ առողջ միկրոբիոմին։

Առաւելագոյն օգտակարութեան համար մասնագէտները խորհուրդ են տալիս ընտրել որակեալ մուգ շոկոլադ կակաոյի 70 տոկոս պարունակութեամբ եւ չափաւոր օգտագործել այն։

News.am

Related Articles

Back to top button