Այլ

Պիստակները, կտաւատի սերմերը եւ ձուկը նւազեցնում են արեան մէջ խոլեստերինի մակարդակը

Սննդակարգում մի շարք բուսական եւ մէկ կենդանական ծագման մթերք ներառելը կարող է օգնել խոլեստերինի մակարդակի իջեցմանը։ Դրա մասին Terra-ին տւած հարցազրոյցում յայտնել է Բրազիլիայի համալսարանի սննդաբան Ջոանա Լիւսիկը։

Նրա բնորոշմամբ՝ ընկոյզը, աւոկադօն, սառը մզւածքի ձիթապտղի իւղը, չիա սերմերը, մակադամիան, պիստակը, կտաւատի սերմերը եւ ձուկը դրական ազդեցութիւն ունեն։ Նշւած մթերքները հարուստ են առողջ մոնոչհագեցած ճարպերով, դրանց թւում՝ օլեինաթթւով եւ օմեգա-3-ով։ Դրանք միաժամանակ սննդային մանրաթելեր են պարունակում, որոնք աղիքներում նւազեցնում են խոլեստերինի իւրացումը։

Լիւսիկը շեշտել է, որ սաղմոնը, օմեգա-3-ից զատ, օրգանիզմին կալիում եւ մագնեզիում է մատակարարում, որոնք օգնում են կարգաւորել արեան ճնշումը, բարելաւել արեան շրջանառութիւնը եւ նւազեցնել սրտանօթային հիւանդութիւնների ռիսկը։

Բժիշկը յիշեցրել է, որ խոլեստերինը բոլոր կենդանիների եւ մարդկանց բջջային թաղանթների մի մասն է։ Այդ ճարպանման նիւթը կարեւոր դեր է խաղում բջջային գործառոյթների կարգաւորման գործում. առանց դրա լեղաթթուները, D վիտամինն ու որոշ հորմոններ չէին կարող սինթեզւել։

Փորձագէտը պարզաբանել է, որ խոլեստերինի բարձր մակարդակը համարւում է վտանգաւոր. այդ պաթոլոգիայի դէպքում մեծանում է աթերոսկլերոզի զարգացման վտանգը: Խոլեստերինի աւելցուկը յաճախ առաջանում է սննդակարգում պարզ ածխաջրերի, հագեցած եւ տրանս ճարպերի աւելցուկից:

News.am

Related Articles

Back to top button